Մգեր Արմենիան Եվրատեսիլ-ի հայ մասնակցի տրամադրվող բյուջեի, սխալների ու հիմար երգ մասին

Երգիչ Մգեր Արմենիան Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում անդրադարձել է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթող Աթենա Մանուկյանին, ով այս տարի կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթում ու գրել. «Շնորհավորում եմ երգչուհուն, որը ներկայացնելու է մեր երկիրը։ Ես նրան չգիտեմ, ծանոթ չեմ իր ստեղծագործական գործունեությանը, սակայն հետաքրքիր որոշ պահեր կան։ Նա լավ տեմբր ունի, արտաքին լավ տվյալներ, ձայնը վատը չէ, սակայն հիմար երգ է՝ ոչ մի բանի մասին․․․

Չնայած այս ամենին՝ անձամբ նրան հաջողություն եմ մաղթում, իսկ մրցույթի ընթացքում նրա հետ աշխատող ողջ թիմին՝ Հանրային հեռուստաընկերությանը, ասում եմ՝ ազնիվ եղեք ինքներդ ձեզ հետ ու նայեք ճմարտության աչքերին, երբեք ուշ չէ խոստովանել սեփական սխալները, առավել ևս, ուղղել դրանք, գնալ դեպի հաղթանակ ու գոնե մեկ անգամ Հայաստանին հաղթանակ բերել։ Հրավիրեք Հրաչ Քեշիշյանիրն, նա գոնե շոուն նորմալ կանի՝ նա ավելի մեծ փորձ ունի, քան դուք։ Ես հույս ունեմ, որ սա Հանրային հեռուստաընկերության հերթական ձախողումը չի լինի։

Նրանք դեռ չեն հասկանում, որ երկրի շահերը պետք է բարձր լինեն անձնական շահերից։ Դուք պետական հեռուստաընկերություն եք՝ նորմալ աշխատեք կամ ընդունեք պարտությունները, որովհետև դուք եք պատասխանատու այն ամենի համար, ինչ կատարվում է այդ մրցույթի հետ։ Օրինակ ֆուտբոլում է ինչպե՞ս է՝ հավաքականը պարտություն կրեց, մարզիչը հրաժարական է տալիս։ Հետևելու ենք այն ամենին, ինչը տեղի է ունենալու։ Հաջողություն եմ մաղթում»։

Մինչև մրցույթի արդյունքները հայտնի դառնալը Մհերը ևս մի գրառում էր արել, որում անդրադարձել է մրցույթի բյուջեին․ «Ամեն տարի Հայաստանի բյուջեից «Եվրատեսիլին» մասնակցելու համար տրամադրվում է մոտավորապես 150.000 եվրո, իսկ արդյունքը՝ 0։ Միայն ձախողումներ ու պարտություններ։ Ո՞ւմ է պետք այս մրցույթը»։ Հիշեցնենք, որ 2018 թվականին Մհերը ուժերը փորձեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծում, սակայն զբաղեցրեց 9-րդ տեղը։ Այդ տարի «Դեպի Եվրատեսիլ»-ում հաղթեց Սևակ Խանաղյանը՝ «Քամի» երգով։ «Եվրատեսլիլ»-ում Սևակը չհայտնվեց եզրափակչում։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS