Մարսելախանգարումն ու սննդային թունավորումը ամռանը բավական հաճախ հանդիպող խնդիր են և կարող են շատ տհաճ «անակնկալ» դառնալ յուրաքանչյուրի համար՝ առաջացնելով մի շարք տհաճ ախտանշաններ: Սովորաբար նման խնդիրների դեպքում մարսողական համակարգի աշխատանքը կարգավորելու և թունավորման տհաճ ախտանշաններից ազատվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հատուկ դեղամիջոցներ ընդունել, սակայն կան նաև ոչ պակաս արդյունավետ,
սակայն շատ ավելի հասանելի ժողովրդական միջոցներ, որոնք, ի տարբերություն դեղատներում վաճառվող դեղորայքի, չեն պարունակում վնասակար քիմիական տարրեր և չեն առաջացնում կողմնակի բարդություններ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու արդյունավետ ու հասանելի ժողովրդական բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ կարգավորել աղիների աշխատանքն ու ազատվել տհաճ զգացողություններից:
- 1 ճաշի գդալ չորացրած եղեսպակին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել մեկ ժամ, այնուհետև քամել, բաժանել երեք մասի և խմել օրվա ընթացքում։
- 1 թեյի գդալ կաղնու մանրացրած կեղևին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 10 րոպե եփել թույլ կրակին, այնուհետև թրմել մինչև հեղուկը սառչի։ Ստացված եփուկը քամել, բաժանել երկու մասի և խմել օրվա ընթացքում։
Այս բաղադրատոմսերն անչափ պարզ են, արդյունավետ ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: