Մասնագետները նշել են որ դեպքերում կարող է ծիրանը լուրջ վնաս հասցնել օրգանիզմին ու դառնալ խանգարումների պատճառ

Ծիրանն ամռան ամենասպասված ու սիրված մրգերից է, որը ոչ միայն շատ համեղ է, այլև պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ ու այլ կարևոր տարրեր: Սակայն որոշ դեպքերում ծիրանը կարող է լուրջ վնաս հասցնել օրգանիզմին ու դառնալ խանգարումների պատճառ: Մասնագետները նշել են՝ որ դեպքերում է խորհուրդ տրվում խուսափել ծիրանից:

Չի կարելի ուտել դատարկ ստամոքսին Դատարկ ստամոքսին ծիրան ուտելու դեպքում դրանում պարունակվող մրգային թթուները կարող են գրգռել ստամոքսը, իսկ շաքարը կնպաստի ինսուլինի մակարդակի կտրուկ աճին, որից հետո այն նույնքան կտրուկ կնվազի: Այս ամենը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ մի շարք օրգանների աշխատանքի վրա:

Չի կարելի ուտել վահանագեղձի հիվանդությունների դեպքում Մասնագետների խոսքով՝ ծիրանից հարկավոր է խուսափել նաև վահանագեղձի գործառույթների վատացման դեպքում: Բանն այն է, որ այս միրգի մեջ պարունակվող կարոտինն այս խանգարման դեպքում չի յուրացվում և օրգանիզմը չի ստանում բավարար քանակությամբ վիտամին A: Բացի այդ, այն հակացուցված է նաև ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում:

Չի կարելի ուտել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում Ծիրանը կարող է շատ վտանգավոր լինել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում: Թարմ պտուղները կարող են վնասակար լինել բարձր թթվայնությամբ սուր գաստրիտի և ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության դեպքում:

Չի կարելի ուտել լյարդի հիվանդությունների դեպքում Այս միրգը չի կարելի չարաշահել նաև լյարդի հիվանդությունների դեպքում: Ընդ որում, այն հատկապես վնասակար է հեպատիտի ժամանակ:

Չի կարելի չարաշահել ծիրանը Ծիրանի չարաշահումը կարող է դառնալ փորլուծության պատճառ, ինչի հետևանքով օրգանիզմը կորցնում է իր համար կարևոր հանքային նյութերը: Բացի այդ, այս մրգի չարաշահման դեպքում կարող են նկատվել այնպիսի խանգարումներ, ինչպիսին են գլխապտույտը, սրտի զարկերի արագացումն ու զարկերակային ցածր ճնշումը:

Հարկավոր է զգույշ լինել կորիզների միջուկն ուտելիս Ծիրանի կորիզի դառը միջուկը կարող է լուրջ թունավորման պատճառ դառնալ: Բանն այն է, որ երբեմն դրանում պարունակվում է գլիկոզիդ ամիգդալին, որը տարրալուծվում է աղիներում՝ առաջացնելով շատ վտանգավոր տոքսին՝ ցիանական թթու: Եթե կորիզների միջուկը քաղցր է, ապա այն կարելի է ուտել առանց անհանգստանալու, սակայն օրական առավելագույնը 20 գրամ:

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика