Մասնագետները ներկայացրել են սննդամթերքի այն տեսակները որոնք խոչընդոտում են հարբուխի բուժմանն ու դանդաղեցնում են այդ գործընթացը

Հարբուխը տարվա այս եղանակին ամենատարածված խնդիրներից մեկն է, սակայն մարդիկ հազվադեպ են դիմում բժշկին և գերադասում են բուժվել ինքնուրույն: Սակայն այս սովորությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, քանի որ մարդիկ ոչ միշտ են ճիշտ ընտրություն կատարում բուժման մեթոդի և սննդամթերքի ընտրության հարցում: Մասնագետները ներկայացրել են սննդամթերքի այն տեսակները, որոնք խոչընդոտում են հարբուխի բուժմանն ու դանդաղեցնում են այդ գործընթացը: Սա է պատճառը, որ բժիշկները խորհուրդ են տալիս բացառել դրանք սննդակարգից բուժման ընթացքում:

Ալկոհոլ Բժիշկները կտրականապես արգելում են մրսածության ժամանակ ալկոհոլ օգտագործել: Սա պայմանավորված է նրանով, որ հսկայական քանակությամբ տոքսիկ նյութերի պատճառով ալկոհոլային ըմպելիքները մեծացնում են օրգանիզմի վրա գործադրվող ճնշումը, ինչն էլ թույլ չի տալիս շուտ ապաքինվել:

Մեծ քանակությամբ մուրաբաներ Հարբուխի դեպքում սննդաբանները խորհուրդ են տալիս ուտել միայն քիչ քանակությամբ մուրաբա և համադրել այն ոչ քաղցր թեյի հետ: Այս դեպքում մեղրը, մուրաբան կամ որևէ այլ քաղցրավենիքն առանձին ուտելը ոչ միայն չի օգնի, այլև կարող է անգամ վնասակար լինել օրգանիզմի համար:

Միս Հիվանդանալու դեպքում հարկավոր է նախ «բեռնաթափել» մարսողական համակարգը, ինչի համար առաջին հերթին պետք է հրաժարվել մսից: Միակ բացառությունն այս դեպքում հավի արգանակն է, որը շատ օգտակար է շնչառական համակարգի սուր վարակիչ հիվանդությունների դեպքում և օգնում է արագ ապաքինվել:

Կաթ Բնական կաթի բաղադրության մեջ պարունակվում են կաթնային շաքար ու ճարպեր, որոնք ստեղծում են բարենպաստ պայմաններով միջավայր ախտածին միկրոօրգանիզմների գոյատևման համար: Սա է պատճառը, որ կաթը չի օգնում ազատվել հիվանդությունից, այլ միայն էլ ավելի է վատթարացնում վիճակը:

Համեմունքներով թեյեր Հարբուխի և նմանատիպ այլ հիվադությունների դեպքում խորհուրդ չի տրվում համեմունքներով տաք թեյեր խմել: Բանն այն է, որ թեյի բարձր ջերմաստիճանի և դրա բաղադրիչների սուր համի համադրությունը գրգռում է կոկորդի լորձաթաղանթը: Նման դեպքերում շատ ավելի արդյունավետ են կիտրոնով կամ ազնվամորու մուրաբայով գոլ բուսական թեյերը, իսկ համեմունքներով թեյերը կարելի է խմել հիվանդության կանխարգելման համար, այլ ոչ թե բուժման:

Թարմ հյութեր Մրգային թարմ հյութերը պարունակում են բաղադրիչներ, որոնք միայն էլ ավելի են գրգռում կոկորդի լորձաթաղանթը, ուստի դրանք նույնպես հարկավոր է բացառել: Հարկ է հիշել, որ թարմ քամած հյութերը, ինչպես նաև համեմունքներով թեյերն ու սուրճը օգտակար են միայն հիվանդության կանխարգելման համար, սակայն դրանք չեն նպաստում բուժմանը:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика