Մասնագետները ներկայացրել են սննդամթերքի այն տեսակները որոնք օգնում են բարձրացնել ինչպես երկաթի այնպես էլ հեմոգլոբինի մակարդակները

Հեմոգլոբինը շատ կարևոր դեր է խաղում մարդու առողջության պահպանման հարցում, իսկ այս տարրի մակարդակն անմիջականորեն կախված է օրգանիզմում երկաթի մակարդակից: Եթե երկաթի մակարդակը ցածր է լինում, նվազում է նաև հեմոգլոբինի մակարդակը, ինչը կարող է դառնալ բազմաթիվ տհաճ խնդիրների զարգացման պատճառ, ուստի մասնագետները ներկայացրել են սննդամթերքի այն տեսակները, որոնք օգնում են բարձրացնել ինչպես երկաթի, այնպես էլ հեմոգլոբինի մակարդակները:

Գազար Այս համեղ ու հասանելի բանջարեղենը պարունակում է հսկայական քանակությամբ վիտամիններ ու օգտակար նյութեր այդ թվում նաև երկաթ:Պարբերաբար գազար օգտագործելը ոչ միայն կօգնի բարձրացնել երկաթի ու հեմոգլոբինի մակարդակները այլև կնպաստի արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցմանն ու կմաքրի արյունը վնասակար տոքսիններից:

Դդմի սերմեր Այս սերմերը հարուստ են մեծ քանակությամբ երկաթով, ուստի շատ արդյունավետ կարող են լինել օրգանիզմում հեմոգլոբինի մակարդակի կարգավորման համար:Սակայն հարկ է հիշել,որ դդմի սերմերն ունեն բավական բարձր կալորիականություն և դրանք խորհուրդ չի տրվում օգտագործել ստամոքսի խոցերի ու գաստրիտի դեպքում:

Չորացրած սնկեր Օրգանիզմում հեմոգլոբինի մակարդակը կարելի է բարձրացնել նաև չորացրած սնկերի միջոցով: Այս սնկերն ապուրներին ավելացնելը դրանց ոչ միայն հաճելի համ կհաղորդի, այլև դրական ազդեցություն կունենա մարսողական համակարգի վրա:

Ծովամթերք Ծովամթերքը նույնպես հարուստ է երկաթով, ուստի նման մթերքը սննդակարգում ներառելն օգնում է կարգավորել հեմոգլոբինի մակարդակը: Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են պարբերաբար ծովախեցգետիններ, միդիաներ ու մոլյուսկներ ուտել:

Ճակնդեղ Այս բանջարեղենը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ ու օգտակար միկրոտարրեր որոնք դրական ազդեցություն են ունենում օրգանիզմի բոլոր համակարգերի վրա: Այն օգնում է ոչ միայն բարձրացնել հեմոգլոբինի մակարդակը, այլև կանխում է սրտանոթային հիվանդությունների զարգացումը:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика