Մասնագետները ներկայացրել են ամենատարածված գործոնները որոնք կարող են դառնալ առատ մազաթափության պատճառ

Մազաթափության խնդրին շատերն են բախվում,ինչը դառնում է բավական տհաճ «անակնկալ» յուրաքանչյուրի համար:Օրվա ընթացքում որոշակի քանակությամբ մազերի կորուստը բնական երևույթ է քանի որ այս կերպ օրգանիզմն ազատվում է «հնից» և թարմացնում է մազածածկույթը, սակայն լինում են դեպքեր,երբ մազերը թափվում են չափազանց մեծ քանակությամբ և դրանց նոսրացումն ակնհայտ է լինում անգամ անզեն աչքով:

Հաճախ մարդկանց թվում է՝մազաթափությունը պայմանավորված չէ որևէ խնդրով,սակայն իրականում նմանատիպ ցանկացած խնդիր միշտ ունենում է որևէ պատճառ:Մասնագետները ներկայացրել են ամենատարածված գործոնները որոնք կարող են դառնալ առատ մազաթափության պատճառ:Այս գործոններին ծանոթ լինելը կօգնի ժամանակին պարզել խնդրի պատճառն ու ճիշտ քայլեր ձեռնարկել:
Բժիշկների խոսքով՝առաջին հերթին մազաթափության են հանգեցնում հորմոնալ փոփոխությունները որոնք էլ կարող են պայմանավորված լինել ամենատարբեր գործոններով:

Կանանց դեպքում հորմոնալ փոփոխությունների պատճառ կարող են դառնալ հղիությունը,ծննդաբերությունը,հորմոնալ հակաբեղմնավորիչ դեղահաբերի ընդունումը դադարեցնելը և այլն:Նման դեպքերում խնդիրը լուծելու համար հարկավոր է կարգավորել հորմոնալ ֆոնը:Սակայն հորմոնալ փոփոխությունները մազաթափության միակ պատճառը չեն:Այս տհաճ խնդիրը կարող է զարգանալ նաև սթրեսի հետևանքով,մինչդեռ շատերն անտեսում են այս գործոնը:Սթրեսը շատ հաճախ հանգեցնում է նյարդային լարվածության ու քնի խանգարումների,ինչի հետևանքով մազարմատները թուլանում են և մազածածկույթն աստիճանաբար սկսում է նոսրանալ:

Բացի այդ մազերի փարթամության վրա կարող է զգալի ազդեցություն ունենալ նաև մարդու սննդակարգը:Շատ հաճախ մազաթափության պատճառ է դառնում անառողջ սննդակարգն ու վիտամինների (հատկապես՝В խմբի վիտամինների) պակասը,ուստի նման խնդրի դեպքում հարկավոր է առաջին հերթին ուշադրություն դարձնել օգտագործվող սննդամթերքին:Չի կարելի անտեսել նաև ժառանգական նախատրամադրվածության գործոնը,քանի որ շատ հաճախ մազաթափության հակվածությունը մարդը ժառանգում է գենետիկորեն:Նման դեպքերում խնդրից ազատվելն այդքան էլ դյուրին չի լինի,սակայն որոշակի քայլեր այնուամենայնիվ,հարկավոր է ձեռնարկել:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика