Մասնագետները ներկայացրել են ակնհայտ ու թաքնված սրտի նոպայի հիմնական ախտանշանները

Սրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը, ուստի դրանց ախտանշաններն իմանալը կարող է կենսական նշանակություն ունենալ յուրաքանչյուրի համար։ Վտանգավոր հետևանքների կանխարգելման համար մասնագետները ներկայացրել են ակնհայտ ու «թաքնված» սրտի նոպայի հիմնական ախտանշանները, որոնք իմանալը թույլ կտա ժամանակին միջոցներ ձեռնարկել։

Սրտաբաններն ընդգծում են, որ սրտամկանի աշխատանքի խանգարումները կարող են տարբեր կերպ դրսևորվել` կախված խանգարման տեսակից և անգամ տվյալ մարդու ֆիզիկական առանձնահատկություններից։ Սակայն անկախ ամեն ինչից կան ախտանշաններ, որոնք ընդհանուր են բոլորի համար։ Նման ախտանշանների շարքին են դասվում կրծքավանդակում սեղմվածության զգացողությունն ու ցավոտ զգացողությունները, որոնք տարածվում են նաև պարանոցի կամ անգամ ծնոտի շրջանում։

Սրտամկանի ինֆարկտի մասին կարող են հուշել նաև սառը քրտինքը, սրտխառնոցն ու անբացատրելի հոգնածության զգացումը։ Չի կարելի անուշադրության մատնել նաև մտքերի խառնաշփոթն ու կտրուկ գլխապտույտը: Բացի այդ, երբեմն սրտամկանի ինֆարկտին նախորդում են խուճապի նոպաներն ու սաստկացած հազը, որոնք շատերն անտեսում են:

Ակայն լինում են նաև դեպքեր, երբ մարդը բախվում է սրտամկանի «լուռ» նոպային, որի ախտանշանները նկատելը շատ ավելի դժվար է լինում: Այս դեպքում կրծքավանդակում ու պարանոցում առաջացած տհաճ զգացողություններն այդքան ակնհայտ չեն լինում և սովորաբար անհետանում են հանգստից հետո: Բացի այդ, «թաքնված» նոպայի դեպքում հիվանդի մոտ նկատվում են նաև ստամոքսի այրոց, քնի հետ կապված խնդիրներ և էներգիայի արագ սպառում, որոնք հազվադեպ են ասոցացվում սրտանոթային համակարգի խանգարումների հետ: Սա է պատճառը, որ լուրջ բարդություններից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս նման ախտանշանների դեպքում առաջին հերթին դիմել սրտաբանին, գրում է actualnews.org կայքը:

աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика