Մասնագետները ներկայացնում են որն է սրտամկանի համար ամենաօգտակար մթերքը

Սրտանոթային համակարգի առողջության մասին հոգ տանելը շատ կարևոր է, քանի որ այս համակարգի հիվանդությունները համարվում են մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար բուժզննում անցնել և խուսափել վնասակար սովորություններից։ Բացի այդ, շատ կարևոր է նաև մարդու սննդակարգը, որը պետք է հարուստ լինի օգտակար մթերքով։

Առհասարակ սննդակարգն ու օգտակար մթերքի գործածությունը շատ կարևոր նշանակություն ունի սրտամկանի առողջության համար, սակայն կա մի մթերք, որը համարվում է լավագույնը սրտանոթային խնդիրների զարգացման հավանականությունը նվազեցնելու համար։ Խոսքը սրտամկանի համար շատ օգտակար հունական ընկույզի մասին է, որն իր յուրահատուկ բաղադրության շնորհիվ նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը 45%-ով։

Հունական ընկույզը շատ առողջարար է ոչ միայն սրտանոթային համակարգի, այլև գլխուղեղի համար, ինչը պայմանավորված է նրանով, որ այն հարուստ է մեծ քանակությամբ ալֆա-լինոլենաթթվով։ Ընդ որում` դրանում այս տարրի պարունակությունն ի տարբերություն այլ ընկույզների մի քանի անգամ ավելի բարձր է։ Բացի այդ, հունական ընկույզը պարունակում է նաև օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուներ և այլ նյութեր, որոնք օժտված են հակաբորբոքային ու հակաօքսիդանտային հատկություններով։

Մասնագետների խոսքով` հունական ընկույզներում պարունակվող մոնոչհագեցած ճարպերը նվազեցնում են սրտամկանի ու անոթների հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը։ Հարվարդի համալսարանի գիտնականներն անց են կացրել լայնամասշտաբ հետազոտություն, որին մասնակցել է 200 հազար մարդ։ Հետազոտությունը, որը տևել է 30 տարի, ցույց է տվել, որ շաբաթական երեք բաժին հունական ընկույզ ուտելու դեպքում մահվան վտանգը նվազում է 45 տոկոսով։

Միևնույն ժամանակ մասնագետները նշում են, որ այս մթերքն օժտված է նաև այլ օգտակար հատկություններով։ Այն նպաստում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների մոտ չարորակ նորագոյացության փոքրացմանն ու նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի ցուցանիշները։ Ընդ որում` մասնագետներն ընդգծում են, որ առողջական վիճակի բարելավման համար ընկույզն ամեն օր օգտագործելու կարիք չկա, քանի որ բավական կլինի շաբաթական ընդամենը մի քանի բաժին ուտելը, գրում է actualnews.org պորտալը։

աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика