Մասնագետները հերքել են աղի մասին ամենատարածված «միֆերը», ու ներկայացրել են աղի կարևորությունը օրգանիզմի համար

Մասնագետները հաճախ են խոսում աղի վնասակարության մասին՝ շեշտելով, որ այս մթերքը հարկավոր է հնարավորինս քիչ օգտագործել, սակայն միևնույն ժամանակ նրանք շարունակում են կրկնել, որ կան մի շարք տարածված «միֆեր» կերակրի աղի մասին, որոնք չափազանցված են և չեն համապատասխանում իրականությանը, ուստի այս մթերքից հրաժարվել բնավ պետք չէ։ Մասնագետների խոսքով՝ աղի վերաբերյալ ամենատարածված «միֆը» դրա խիստ վնասակարության մասին պնդումն է։ Շատերն են նշում, որ աղը «սպիտակ թույն» է, սակայն աղի խիստ սահմանափակումը կարող է շատ վտանգավոր լինել, հատկապես՝ շոգ եղանակին։

Բանն այն է, որ բարձր ջերմաստիճանը հանգեցնում է ինտենսիվ քրտնարտադրության ու կարևոր հանքանյութերի կորստի, ուստի աղի սահմանափակումը կարող է շատ վտանգավոր լինել։ Նման դեպքերում աղը ոչ թե «սպիտակ թույն» է այլ անհրաժեշտություն օրգանիզմի համար։ Ընդ որում՝ աղն անհրաժեշտություն է նաև ջրազրկման, հոգնածության, ուժերի անկման ու զարկերակային ցածր ճնշման դեպքում, քանի որ օգնում է բարձրացնել արյան ճնշումն ու տոնուս է հաղորդում։

«Աղը պետք է անպայման սննդակարգի մասը կազմի, քանի որ այն պատասխանատու է բջիջների թարմացման, ավշի ու արյան ջրիկացման և ածխաթթու գազի դուրսբերման համար։Այն մասնակցում է մարսողության գործընթացներին և օժտված է հակաօքսիդանտային ու հակաբակտերիալ հատկություններով», — նշում են մասնագետները։ Մյուս տարածված «միֆը», որին շատերն են հավատում, այն է, որ աղի բոլոր տեսակներն էլ նույնն են։

Փորձագետների խոսքով՝ սա թյուր պնդում է, քանի որ էժանագին քարաղը չի կարող իր օգտակար հատկություններով համեմատվել ծովի աղի հետ։ Բանն այն է, որ ջերմային մշակման ու խորը մաքրման հետևանքով քարաղը կորցնում է իր գրեթե բոլոր օգտակար հատկությունները, մինչդեռ ծովի աղը հարուստ է հանքանյութերով, որոնց շնորհիվ բարձրացնում է մարսողական համակարգի ու գլխուղեղի ակտիվությունը և բարելավում է հոգեհուզական առողջության ցուցանիշները։

Շատ տարածված է նաև պնդումը յոդացված աղի օգտակարության մասին, սակայն բժիշկները նախազգուշացնում են, որ այս մթերքը ոչ միշտ է օգնում կարգավորել օրգանիզմում յոդի պակասը, մինչդեռ ստեղծվել է հենց այդ նպատակով։ Սա պայմանավորված է նրանով, որ այդ աղն իր օգտակար հատկությունները կարող է պահպանել առավելագույնը երեք ամիս, սակայն միայն վաճառասեղաններին այն կարող է մնալ շատ ավելի երկար։ Երեք ամիս անց յոդացված աղը կորցնում է իր օգտակար հատկություններն ու չի տարբերվում հասարակ կերակրի աղից, ուստի դրա օգտակարության մասին պնդումները զուտ «միֆ» են։

Նյութի աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика