Մասնագետի խոսքով Ակտիվացված ածուխ կարող է շատ վտանգավոր լինել 

Ակտիվացված ածուխն ամենատարածված դեղամիջոցներից մեկն է, որը սովորաբար կիրառվում է օրգանիզմը տոքսիններից ու վնասակար նյութերից մաքրելու համար, սակայն Լոնդոնի Թագավորական քոլեջի սննդաբան Սոֆյա Մեդլինը վստահ է, որ այն կարող է շատ վտանգավոր լինել: Մասնագետի խոսքով՝ ակտիվացված ածուխը բարձրացնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը և առհասարակ խիստ բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա, գրում է actualnews.org կայքը:

Ինչպես բացատրում է սննդաբանը, այս դեղամիջոցի արտադրման ընթացքում առաջանում են բուրավետ ածխաջրածիններ, որոնք վնասում են մարդու ԴՆԹ-ն, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Մասնագետը վստահ է, որ ակտիվացված ածուխն այդքան էլ անվնաս դեղամիջոց չէ, ինչպես շատերն են կարծում: Օրգանիզմն այս տարրն ընկալում է որպես քաղցկեղածին, որը նպաստում է օնկոլոգիական հիվանդությունների զարգացմանը:

Ավելին՝ սխալ գործածության դեպքում այն առհասարակ չի մաքրում ստամոքսը ինչը նշանակում է որ ակտիվացված ածխով բուժումը կարող է ոչ միայն վնասակար լինել,այլև բացարձակապես անարդյունավետ: Բանն այն է,որ այս դեղամիջոցն արդյունավետ է լինում միայն տոքսինների՝ մարդու մարսողական համակարգում հայտնվելուց հետո առավելագույնը 50 րոպեի ընթացքում ընդունելու դեպքում, քանի որ ավելի ուշ վնասակար տարրերը հայտնվում են արյան մեջ և ածուխն այլևս որևէ կերպ չի կարող օգնել:

Սխալ գործածության դեպքում այս դեղամիջոցը ոչ միայն չի մաքրում օրգանիզմը այլև խանգարում է ստամոքսի աշխատանքը, նպաստում է խոցերի առաջացմանը և հանգեցնում է փորկապության ու սրտխառնոցի զարգացման:Բացի այդ, հաճախ ակտիվացված ածուխը հայտնվում է շնչառական օրգաններում ու խիստ բացասաբար անդրադառնում թոքերի աշխատանքի վրա: Բացի այդ շատերը հաշվի չեն առնում նաև այն, որ այս դեղամիջոցը որը նախատեսված է վնասակար նյութերը կլանելու և օրգանիզմից դուրս բերելու համար, նույն կերպ կլանում ու օրգանիզմից դուրս է բերում նաև վիտամիններն ու կարևոր միկրոտարրերը՝ դրանով իսկ լուրջ վնաս հասցնելով օրգանիզմին:

Մասնագետն ընդգծում է նաև այն, որ ակտիվացված ածուխը խոչընդոտում է դեղորայքի ճիշտ յուրացմանը: Այս ամենի հետևանքով վտանգվում է հիվանդների կյանքը, քանի որ դրանք չեն ազդում ինչպես հարկն է և անարդյունավետ են լինում վտանգավոր հիվանդությունների դեպքում: Բացի այդ, այդ դեղամիջոցը կլանում ու օրգանիզմից դուրս է բերում այնպիսի կարևոր հանքանյութերը, ինչպիսին են կալիումն ու մագնեզիումը՝ դրանով իսկ խանգարելով սրտամկանի՝ օրգանիզմի կարևորագույն օրգաններից մեկի աշխատանքը:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика