Մասնագետը նշել է հանքային ջրի վնասակարության մասին թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հանքային ջրի չարաշահումը

Բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան պատմել է հանքային ջրի վնասակարության մասին: Այս մասին գրում է Gazeta.ru կայքը՝ «Вечерняя Москва»-ին հղումով:Մասնագետի խոսքով՝ գոյություն ունի հանքային ջրի երեք տեսակ, որոնք տարբերվում են դրանում պարունակվող աղի քանակությամբ: Դրանք են սեղանի հանքային ջուրը, բուժիչ հանքային ջուրը և սեղանի բուժիչ հանքային ջուրը:

Փորձագետն ընդգծում է, որ սեղանի հանքային ջուրը կարելի է օգտագործել մեծ քանակությամբ՝ օրական մինչև 2 լիտր, մինչդեռ բուժիչ հանքային ջուրը կարելի է խմել միայն բժշկի նշանակմամբ:«Մեծ քանակությամբ կալցիում պարունակող ջրի չմտածված գործածությունը կարող է հանգեցնել երիկամներում քարերի առաջացման», — ընդգծում է Սոլոմատինան:

Բժիշկը նախազգուշացնում է, որ հանքային ջրի չարաշահումը կարող է դառնալ արյան մեջ կալցիումի մակարդակի բարձրացման՝ հիպերկալցեմիայի պատճառ: Սա կարող է շատ վտանգավոր լինել, քանի որ նման խանգարումը բարձրացնում է արյան մակարդելիությունը, ինչը կարող է դառնալ թրոմբի առաջացման պատճառ ու հանգեցնել սրտամկանի ինֆարկտի և գլխուղեղի կաթվածի:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика