Մածունով փքաբլիթներ ստացվում են շատ նուրբ և ախորժելի իսկ ամենակարևորը համեղ և արագ

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • մածուն՝ 200մլ
  • շաքարավազ՝ 4ճ.գ
  • ձու՝ 1 հատ
  • վանիլին՝ 1 պտղունձ
  • կարագ՝ 50գ
  • ալյուր բարձր տեսակի՝ 400-450գ
  • փխրեցուցիչ՝ 1թ.գ
  • ձեթ՝ տապակելու համար

Պատրաստման եղանակ. Կարագը նախօրոք հանեք սառնարանից որպիսի այն գոլ լինի: Խառնեք կարագը, ձուն և շաքարավազը՝մինչ միասեռ զանգված կստացվի: Ավելացրեք մածունը կրկին խառնեք: Ավելացրեք ալյուրը՝խառնած վանիլինի և փխրեցուցիչի հետ: Խմոր հունցեք: Այն պիտի ստացվի փափուկ, ոպիսի փքաբլիթները կոշտ չլինեն:Հենց խմորն այլևս չկպչի ձեռքերին, նշանաում է որ ալյուր ավելացնելու կարիք չկա:Սեղանին ալյուր ցանեք: Թավայի մեջ ձեթ լցրեք և դրեք կրակին: Խմորը գրտնակեք՝ մոտ 1սմ հաստությամբ: Տարբեր չափի երկու բաժակների օգնությամբ օղակներ կտրեք:Տաքացած ձեթի մեջ երկու կողմից տապակեք փքաբլիթները:Պատրաստի փքաբլիթները դրեք անձեռոցիկի վրա: Սպասեք, թող դուրս գա ավելորդ ձեթը, շաքարի փոշի ցանեք և մատուցեք:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS