Մազերը, թարթիչները և հոնքերը խնամելու համար ձեզ անհրաժեշտ է մեկ միջոց

Takprosto.cc կայքը գրում է որ գեղեցիկ և խնամված մազերը, թարթիչները և հոնքերը յուրաքանչյուր կնոջ կերպարի անբաժանելի մասն են: Օգտագործվող կոսմետիկ միջոցները, վարսահարդարիչը հաճախ ազդում են դրանց որակի վրա: Դրանց որակը լավացնելու համար կարելի է օգտագործել գերչակի յուղ:

Թարթիչների համար օգտագործման եղանակը Մաքրեք դիմահարդարումը և լավ լվացեք դեմքը: Գերչակի յուղը քսեք թարթիչներին: Գերչակի յուղը թարթիչներին քսեք քնելուց 3-4 ժամ առաջ: Քնելուց առաջ աչքերը թրջեք անձեռոցիկով, ապա յուղի մնացորդները լվացեք ջրով:

Հոնքերի համար օգտագործման եղանակը Հոնքերը մաքրեք դիմահարդարումից: Քնելուց 3 ժամ առաջ գերչակի յուղը քսեք թարթիչներին:
Յուղի այն մասը, որը չի ներծծվել, քնելուց առաջ լվացեք:

Մազերի համար օգտագործման եղանակը Մազերը լվանալուց 2 ժամ առաջ դրանց գերչակի յուղ քսեք: Ապա մազերը լվացեք շամպունով: Մազերը վերականգնելու համար 1 թեյի գդալ գերչակի յուղը խառնեք 2 ճաշի գդալ կաթի և մեկ պարկուճ գլիցերինի հետ: Լավ խառնեք, ստացված զանգվածը տաքացրեք թույլ կրակի վրա, քսեք մազերի ծայրերին, պահեք 20-30 րոպե:

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика