Ճանապարհային ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել որում ասվում է.«Հարգելի՛վարորդներ զգուշացնում ենք, որ ձնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններ անվամբ հայտնի հատվածն ու Ծովագյուղ֊Դիլիջան միջպետական նշանակության ճանապարհը փակ է բեռնատար մեքենաների համար,իսկ թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար նշված ճանապարհահտվածները դժվարանցանելի են:Անվտանգության նկատառումներից ելնելով՝վարորդներին խորհուրդ է տրվում նշված ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով»: