Ճակատի և աչքերի շուրջ առաջացած կնճիռներից ազատվելու արդյունավետ միջոցներ

Կանգնեցնել ծերացման գործընթացը չի կարող և ոչ մեկ, սակայն հնարավոր է այնպես անել, որ տարիքային փոփոխություններն այդքան նկատելի չլինեն: Ժամանակակից կանայք հաճախակի են ընտրում նախորդ սերունդի գեղեցկուհիների կողմից փորձված ժողվրդական բաղադրատոմսերը: Այդ միջոցները կարող են անգամ ազատել խոր կնճիռներից: Նման դեղամիջոցների մեծ մասը հնարավոր է բավականին հեշտ պատրաստել նաև տանը:

Ձեզ ենք ներկայացնում կնճիռների դեմ գործող ամենահզոր «հակաթույները»: Նրանց կանոնավոր օգտագործումից հետո դուք մի քանի տարով ավելի երիտասարդ տեսք կունենաք: Կնճիռների դեմ պայքարող արդյունավետ միջոցներ.

1. Դիմակ աչքերի շուրջ առաջացած կնճիռների դեմ Հացից պատրաստված դիմակը շատ օգտակար է խորը կնճիռների դեմ պայքարում: Թրջեք հալեցված սերուցքային կարագի մեջ սպիտակ հացը և զգուշորեն քսեք աչքերի շուրջ գտնվող մաշկի վրա: 35-40 րոպե հոտո լավ լվացեք տաք ջրով: Նման դիմակ հարկավոր է կիրառել շաբաթական 2 անգամ:

2. Միջոց աչքերի շուրջ առաջացած կնճիռների դեմ Խառնեք 2 թ/գ վաղենակի ծաղիկները 1 թ/գ դեղատնային երիցուկի հետ և լցրեք այն 100 մլ եռացրած ջրի մեջ: 25-35 րոպե հետո քամեք այդ եփուկը, որից հետո ավելացրեք 1 ճ/գ ձիթայուղ և խառնեք: Ամեն օր՝ քնելուց առաջ, քսեք աչքերի շուրջ: Հիշեք, որ տնային պայմաններում պատրաստված այդ միջոցը հարկավոր է պահել սառնարանում և այն էլ 4 օր:

3. Դիմակ ճակատի վրա առաջացած կնճիռներ դեմ Շատ կոսմետոլոգներ խորհուրդ են տալիս պատրաստել խմորիչով դիմակներ: Խմորիչում առկա է վիտամին В, որը հիանալի բարձրացնում է մաշկի տոնուսը ու հարթեցնում է կնճիռները: Պատառաքաղով տրորեք խմորիչը, ավելացրեք նրա մեջ մի փոքր կաթ և շաբաթական 3 անգամ 30 րոպեով քսեք այդ դիմակը:

4. Հիանալի երիտասարդացնող դիմակ դեմքի համար Խառնեք 1 հատ ձվի դեղնուցը 1 թ/գ կիտրոնի հյութի և նույն քանակությամբ կտավատի յուղի հետ: Մաքուր թանզիվը ներծծեք այս խառնուրդով, դրեք դեմքի վրա և վրայից ծածկեք ջրային բաղնիքի վրա տաքացրած սրբիչով: 10 րոպե հետո լվացեք տաք կաթով: Պրոցեդուրայից հետո կարիք չկա դեմքին քսուք քսել:

5. Բնական յուղեր դեմքի համար Վերցրեք 1 ճ/գ ծլեցված ցորենի, ավոկադոյի ու նուշի յուղ, խառնեք ու ավելացրեք 2 կաթիլ դեղձի յուղ և 3 կաթիլ քունջութի յուղ և օրական 2 անգամ բամբակի փայտիկով այդ խառնուրդը քսեք կնճիռների վրա:

Այս դիմակներն ու քսուքները կօգնեն ձեզ ազատվել խոր կնճիռներից: Հիշեք որ սխալ կենսակերպը կարող է ոչնչացնել ցանկացած կոսմետիկ միջոցի արդյունք: Ազատվեք վնասակար սովորություններից, խմեք հնարավորինս շատ մաքուր ջուր, երկար ժամանակ մի ընդունեք արևային լոգանք և աշխատեք հնարավորինս քիչ ներշնչել: Եվ ամենակարևորը՝ մի դադարեք ժպտալ: Չէ որ գեղեցիկ կինը, նախ և առաջ երջանիկ կինն է:

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика