Խոյ. Այսօր ստիպված կլինեք զբաղվել կուտակված այն գործերով,որոնք դուք միշտ հետաձգել եք: Հաճախ են կոնֆլիկտներ ծագում ազգակաների հետ:Այսօր նաև դժվարությամբ կդիմակայեք գայթակղություններին, ինչի հետևանքով էլ անհետևողական քայլերի կդիմեք:
Ցուլ. Օրվա էմոցիոնալ ֆոնն անկայուն է:Ձեր մտերիմների գործողությունները ձեզ հիասթափեցնում են: Ցանկալի է կենտրոնանալ իրոք կարևոր գործի վրա այդ կերպ դուք գոնե կկարողանաք մոռանալ տհաճ մանրուքները:
Երկվորյակներ. Օրը բարենպաստ է նախկինում սկսած գործերն ավարտին հասցնելու համար:Խուսափեք անտեղի շտապողականությունից կարելի է առաջ գնալ ձեզ համար հարմարավետ տեմպով: Ռոմանտիկ հարաբերությունների առումով օրը չեզոք է և չի խոստանում ոչ հաճելի անակնկալներ ոչ էլ խնդիրներ է առաջ բերում:
Խեցգետին. Աշխատեք որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել սկսած գործերը: Տարեց ազգականների հետ համբերատար եղեք, հաճախ ինքներդ ձեզ հիշեցրեք այն մասին,որ միջամտելով ձեր կյանքին, նրանք առաջնորդվում են բարի մղումներով:Նոր հարաբերությունները ձեզ համար դրական լիցքերի աղբյուր կդառնան:
Առյուծ. Այսօր դուք դժվար թե զսպեք ձեր ցանկությունները քանի որ դրանք շատ ուժեղ են:Օրը հարմար է ուղևորությունների և ոչ մեծ գնումների համար:Դուք մեծ բավականություն կստանաք աշխարհիկ միջոցառումների այցելելուց:Կարելի է նոր ծանոթություններ հաստատել սակայն դրանք որևէ լուրջ շարունակություն չեն ունենա:
Կույս. Օրը ձեզ համար բազմաթիվ հաճելի անակնկալներ է պատրաստել:Դուք հնարավորություն կունենաք կյանքի կոչել վաղուց ծրագրած մտահղացումներ:Հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ ովքեր երբևէ ձեր կյանքում կարևոր դեր են խաղացել:Տնային գործերը հոգնեցնում են սովորականից ավելի:Խոշոր գնումները ցանկալի չեն:
Կշեռք. Բարդ օր է շփումների առումով, քանի որ ձեզ հաճախ սխալ են հասկանում:Կոնֆլիկտներն ու վեճերը ծագում են ամեն մի մանրուքից: Օրվա դրական կողմերից կլինի ինչ-որ ստեղծագործական մտահղացումների իրականացման հնարավորությունը: Վաղեմի հոբին կարող է ձեզ համար եկամուտների նոր աղբյուր դառնալ:
Կարիճ. Այսօր դուք դժվար թե դժգոհեք կենսական եռանդի պակասից:Օրվա ընթացքում այնքան բան կհասցնեք անել այդ թվում և բարդ գործեր որ ինքներդ էլ կզարմանաք ձեր հաջողությունների վրա:Վատ օր չէ կոմերցիոն գործունեության համար: Ներդրումներ կարելի է անել միայն սեփական բիզնեսի մեջ:
Աղեղնավոր. Չարժե օրն անցկացնել տանը նստած այսօր առավել հարմար պահն է աշխարհիկ միջոցառումների այցելելու հաճելի մարդկանց հետ շփվելու համար: Հնարավոր են անսպասելի ուշադրության նշաններ հաճելի նվերներ:Չի բացառված անգամ,որ սիրո խոստովանություններ լսեք: Լավ օր է ընտանիքի անդամների շրջապատում հանգստանալու համար:
Այծեղջյուր. Այսօր դուք ասում եք այն ամենը ինչ մտածում եք:Ցանկություն կառաջանա ինչ-որ խոշոր ձեռքբերումներ անելու:Եթե հանկարծ որոշեք հեռավոր վայրեր մեկնել ապա հիշեք որ ուղևորության նախապատրաստությունը ամենալուրջ վերաբերմունք է պահանջում:
Ջրհոս. Չնայած այն բանին որ օրվա առաջին կեսը լի է անախորժություններով ու թյուրիմածություններով այնուամենայնիվ դուք կպահպանեք ձեր հանգիստ հոգեվիճակը:Օրվա երկրորդ կեսը հարմար է շփումների համար արժե ձեր մասին հիշեցնել այն մարդկանց ովքեր կարող են գործնական օգնություն ցուցաբերել:
Ձկներ. Ամենահաճելի օրերից չէ սակայն շատ բան կախված է հենց ձեզանից:Բացասական միտումների ազդեցությանը հակադրեք կամք վեհանձնություն և սթափ միտք ու շատ բան դրական ընթացք կստանա:Հնարավոր է որ աջակցություն ստանաք այնպիսի մարդկանցից, ում կենսափորձով ու խելամտությամբ դուք միշտ հիացել եք: