Ձեր ուշադրությանն ենք ներակայացնում 5 խոնավեցնող դիմակ, որոնք կօգնեն վերականգնել մազերի փայլն ու առողջ տեսքը

Առողջ ու փարթամ վարսեր ունենալու մասին բոլորն են երազում, սակայն քիմիական ագրեսիվ տարրերով հարուստ ներկերը, հարդարման վնասակար միջոցներն ու վտանգավոր պրոցեդուրաները խիստ բացասաբար են անդրադառնում վարսերի վրա՝ դարձնելով դրանք չոր, փխրուն ու անկենդան: Ձեր ուշադրությանն ենք ներակայացնում 5 խոնավեցնող դիմակ, որոնք կօգնեն վերականգնել մազերի փայլն ու առողջ տեսքը:

Մեղրով ու հավկիթով դիմակ Սա լավագույն խոնավեցնող դիմակն է մազերի չորության դեմ պայքարի համար: Ավելին՝ այն ոչ միայն խոնավեցնում ու սնուցում է վարսերը, այլև դարձնում է դրանք շատ ավելի նուրբ ու ենթարկվող: Դիմակը պատրաստելու համար հարկավոր է մեկ հավկիթը հարել, ավելացնել 3 ճաշի գդալ մեղր ու լավ խառնել: Քսել դիմակը վարսերին, թողնել 30 րոպե, այնուհետև լվանալ գլուխն ինչպես միշտ:

Ձիթայուղով ու հազրեվարդով դիմակ Այս յուրահատուկ դիմակը կօգնի վերականգնել վնասված մազերն ու պաշտպանել դրանք: Հարկավոր է ¼ բաժակ ձիթայուղը մի փոքր տաքացնել, այնուհետև ավելացնել 5 կաթիլ հազրեվարդի եթերայուղ ու լավ խառնել: Քսել խառնուրդը մազերին և լավ մերսել գլխամաշկը: Թողնել դիմակը 20 րոպե, այնուհետև լվանալ գլուխն ինչպես միշտ: Խառնուրդը կարելի է պահել որևէ մութ վայրում և կիրառել շաբաթական մեկ անգամ:

Ձիթայուղով, յոգուրտով ու հավկիթով դիմակ Այս դիմակը ոչ միայն խոնավեցնում է մազերը, այլև սնուցում է՝ դարձնելով շատ ավելի ամուր: Հարկավոր է հավկիթը հարել, ավելացնել 1 ճաշի գդալ ձիթայուղ ու 2 ճաշի գդալ յոգուրտ և խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Քսել դիմակը մազերին, թողնել 20 րոպե, այնուհետև պարզաջրել վարսերն ու լվանալ գլուխը:

Հալվե վերայով, ավոկադոյով ու գերչակի յուղով դիմակ Այս դիմակը կօգնի «վերակենդանացնել» չոր ու վնասված մազերը: Այն պատրաստելու համար հարկավոր է 3 ճաշի գդալ հալվե վերայի գելին, ավելացնել 3 ճաշի գդալ գերչակի յուղ ու 2 ճաշի գդալ ավոկադոյի յուղ (կամ 1 գդալ ավոկադոյի խյուս), լավ խառնել ու քսել մազերին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ծայրերին: Թողնել դիմակը 30 րոպե, այնուհետև պարզաջրել վարսերն ու լվանալ գլուխը: Այս դիմակը կարելի է կիրառել 3 օրը մեկ:

Կոկոսյան ընկույզի յուղով ու ավոկադոյով դիմակ Կոկոսյան ընկույզի յուղը հիանալի խոնավեցնող միջոց է, ինչի շնորհիվ լավագույն բաղադրիչներից է մազերի չորության ու փխրունության դեմ պայքարի համար: Միևնույն ժամանակ ավոկադոն սնուցում ու ամրացնում է վարսերը: Դիմակը պատրաստելու համար պարզապես հարկավոր է ավոկադոն տրորել ու խյուս դարձնել, ավելացնել 3 թեյի գդալ կոկոսյան ընկույզի յուղ ու լավ խառնել: Քսել դիմակը մազերին, թողնել 20 րոպե, այնուհետև պարզաջրել վարսերն ու լվանալ գլուխը:

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика