Ձեզ ենք ներկայացնում ձկան յուղի ամենակարևոր օգտակար 7 հատկությունները

Շատերը խուսափում են ձկան յուղ օգտագործելուց՝ դրա տհաճ հոտի պատճառով, սակայն այն ունի մի շարք օգտակար հատկություններ, որոնք հնարավոր չէ ստանալ այլ մթերքներից:Այս մասին գրում է healthylifetricks.com-ը ներկայացնելով ձկան յուղի ամենակարևոր օգտակար հատկությունները:

1․Ամրացնում է սիրտ-անոթային համակարգը Այն իջեցնում է արյան ճնշումը, իջեցնում է տրիգլիցերիդ կոչվող ճարպերի մակարդակն արյան մեջ և կարգավորում է սրտխփոցը:

2․Զարգացնում է երեխաների միտքը Ապացուցվել է, որ հղիության ընթացքում ձկան յուղով հարուստ սնունդ ընդունող մայրերի երեխաները ավելի լավ են կողմնորոշվում և մտավոր բարձր կարողություններ են ունենում:

3․Բարելավում է մաշկի և մազերի վիճակը Ձկան յուղը խոնավեցնում է մաշկը, կարող է վերացնել կարմրությունը, բշտիկները կամ ցանը: Այն հոյակապ սնուցում է մազերը` դրանց փայլ, ծավալ հաղորդելով և նպաստելով արագ աճին:

4․Բարելավում է հոգեկան առողջությունը Պահպանում է դոպամինի և սերոտոնինի մակարդակը, այս երկու հորմոնի հավասարակշռությունը խախտվում է Ալցհեյմերի հիվանդության, շիզոֆրենիայի կամ ընկճախտի ժամանակ:

5․Դիմացկուն է դարձնում եղանակային ալերգիաների նկատմամբ Ուժեղացնում է իմունային համակարգը և պաշտպանում քթի խոռոչը և կանխում է ալերգիկ բորբոքումը:

6․Կանխում է վիժումը Ամրապնդելով սաղմի օրգանները հղիության ժամանակ` օգնում է խուսափել անցանկալի վիժումից:

7․Նվազեցնում է ուղեղի կաթվածի վտանգըԿաթվածը տեղի է ունենում, երբ արյունատար անոթը խցանվում է, իսկ ձկան յուղը օգնում է վերացնել դրան հանգեցնող գործոնները:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика