Ձեզ ենք ներկայացնում Թաբուլե սիրված աղցանի լավագույն և ամենահաջողված բաղադրատոմսը

Բաղադրիչներ․

  • 300 գր.բլղուր
  • 4 հատ լոլիկ
  • 1 կապ մաղադանոս
  • 1 կապ սոխ
  • 1 պճեղ սխտոր
  • 1 թ/գ չաման
  • 2 ճ/գ մանրացրած նանա
  • կես կիտրոնի հյութ
  • 2 թ. գդալ ձեթ

Պատրաստման եղանակը․ Նախօրոք անում ենք հետևյալը բլղուրի վրա ավելացնում ենք եռացրած ջուր այնքան որ ջուրը բլղուրից 1 սմ.բարձր լինի ու թողնում ենք բլղուրը մի քանի ժամ հասունանա:Այնուհետև լոլիկները կտրատում ենք խորանարդիկներով լցնում բլղուրի վրա,ավելացնում ենք նաև կտրատած մաղադանոսն ու կանաչ սոխը, ճզմած սխտորը կիտրոնի հյութը,նանան,չամանը,աղը,ձեթը:Այդ ամենը լավ խառնում ենք իրար և թողնու մի քանի ժամ։ Ստացվում է անչափ համեղ,կարող եք մատուցել մարոլի հետ։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS