Հրապարակվել են Թուրքիայում գրանցված երկրաշարժի առաջին տեսանյութերն ու լուսանկարները

Թուրքիայի արևելյան Էլազըգ նահանգում հունվարի 24-ի երեկոյան 6,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 20:55-ին (Երևանի ժամանակով 21:55-ին)` Սիվրիջ քաղաքի մոտակայքում:

Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երկրաշարժի հետևանքով կա 4 զոհեր: Նրանք բոլորը Թուրքիայի քաղաքացիներ են` երկուսը՝ Մալաթիայից, երկուսը՝ Էլագըզից:

Ինչպես հայտնում է Trand գործակալությունը, զոհերի թիվն աճել է: Այժմ նշվում է նվազագույնը 18 զոհի մասին, կան հարյուրավոր վիրավորներ: Հրապարակվել են նաև աղետի առաջին լուսանկարներն ու տեսանյութերը:

աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика