Հրաշալի համով Կիևյան կոտլետ Ամանորի սեղանի համար

Հավի փափկամիսն անցկացնել մսաղացով Բաց որպեսզի լավ արդյունք ստանանք,հարկավոր է այն կրկնակի անգամ անցկացնե:Նախապես թրջում ենք հացը կաթոց,որ հետո դա էլ անցկացնենք մսաղացով:Հացն ու սոխը աղալուց հետո երեք աղացած բաղադրիչները միավորել:

Երկու հավկիթի և նշյալ համեմունքների ուղեկցությամբ լավ խառնել:Խառնուրդը ծածկելով փոխադրել սառնարան,որ հանգստանա և պնդանա:Սա կարևոր նախապայման է հարկ է սառնարանում թողնել երեսուն րոպե:Մինչ այդ ստանալ միջուկը տվյալ բաղադրիչների խառնուրդով:Խառնելուց հետո լցնել սննդաթաղանթի կամ պոլիէթիլենային տոպրակի մեջ,եզրերը տափակեցնել՝փաթաթելով երշիկանման:Սառեցնել երեսուն րոպե:

Միսը սառնարանից հանելուց հետո վերածել գնդերի:Կտրատել կոտլետի միջուկի համար նախատեսված պանիրն ու կարագը:Գնդիկներն առանձին բացել,դնել պանիրը,կրկին փակել,թաթախել նախապես հարված հավկիթի մեջ,հետո տեղափոխել պաքսիմատի մեջ: Մյուս դեպքում մսային գնդիկների մեջ դնել կարագը:Պատրաստի կոտլետները խորհուրդ է տրվում սառցախցիկ դնել չափաբաժիններով:Հակառակ դեպքում այն կփչանա, եթե ամեն օգտագործելու դեպքում ամբողջական հանեք սառցախցիկից ու հետ վերադարձնեք:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика