ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ծխելը հանրային փակ տարածքներում արգելելու մասին օրենքը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին»,«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը և հարակից ևս չորս օրենքներ:Դրանցով մասնավորապես արգելվում է ծխելը հանրային փակ տարածքներում,ինչպես նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում:Այդ օրենքների ընդունման նպատակն է հասնել Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործման,սպառման նվազեցմանը պահպանել բնակչության առողջությունը՝ պաշտպանելով երկրորդային ծխի ազդեցությունից և նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդության ցուցանիշները:

Մեր կյանքում շատ գործողություններ պայմանավորում ենք ընտանիքով,մեր երեխաներով ու նրանց ապագայով:Դա մենք անում ենք մեր ներքին համոզմամբ, մեր ներքին պահանջով,մեր ազգային արժեքներին հավատարիմ: Չծխելով՝մենք ևս մեկ քայլ ենք անում ի պաշտպանություն ընտանիքի, ի պաշտպանություն մեր գենոֆոնդի:Չեմ կարծում, թե այնտեղ, որտեղ նախ մեր սթափ մտածելու կարիքը կա,առաջին հերթին օրենսդրական կարգավորում է պետք: Իհարկե, օրենքը գծում է որոշակի սահմաններ, որոնց պետք է ենթարկվել: Սակայն ձեզնից յուրաքանչյուրի որոշումն է՝ մտածե՞լ, թե՞ չմտածել ձեր, ձեր ընտանիքի, մեր ժողովրդի, մեր երկրի առողջության մասին:Փորձենք ապրել ավելի առողջ կենսակերպով: Առողջությունը ցանկացած տեսակի՝ մտավոր, ֆիզիկական թե հոգևոր գործունեության հաջողության երաշխիք է»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика