Բաղադրիչներ․
- Բրինձ – 6 ճ/գ
- Հավի բդիկ – 1 հատ
- Գազար – 1 հատ
- Սոխ – 1 գլուխ
- Աղ
- Բուսայուղ
- Հավի համեմունք
Պատրաստման եղանակը․ Հավի բդիկը կտորների վերածել մարինացնել հավի համեմունքով և տապակել:Գազարը խոշոր քերիչով անցկացնել,սոխը մանր կտրատել և ավելացնել հավի մսին:Շոգեխաշել,մինչև միսը եփվի:Վերցնել երեք կճուճ,լցնել հավի միսը և ավելացնել 2 ճ/գ բրինձ:Ջուր ավելացնել,որպեսզի ջուրը բրնձից 1.5,2 սմ բարձր լինի:Համեմել աղով,փակել կափարիչը և 30 րոպե դնել նախապես տաքացրած ջեռոցում: