Հանգստի մեկնելիս խիստ կարևոր է իմանալ արևային այրվածքներից արդյունավետ պաշտպանեվլու և այրվածքների դեպքում առաջին բուժօգնության կանոնները

Մոտեցել են երկար սպասված ամառային արձակուրդները, և հանգստի մեկնելիս խիստ կարևոր է իմանալ արևային այրվածքներից արդյունավետ պաշտպանեվլու և այրվածքների դեպքում առաջին բուժօգնության կանոնները: Արևային այրվածքը մաշկի վնասումն է՝ պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթների գերդոզավորմամբ: Արևային այրվածքի նշաններն են.

  • մաշկի կարմրություն
  • բշտեր

Ինչպե՞ս զերծ մնալ արևային այրվածքներից Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից ժամը 10-16-ն ընկած ժամանակահատվածում: Այս շրջանում արևի ճառագայթները հատկապես վտանգավոր են: Շոգին կրել լայնեզր գլխարկ և չմոռանալ արևապաշտպան ակնոցների մասին: Հետազոտությունները պարզել են, որ շոգ oրերին նախապատվությունը պետք է տալ մուգ կապույտ հագուստին, քանզի հենց այս գույնն է առավելագույն պաշտպանում մաշկը արևի ճառագայթների վնասակար ազդեցությունից: Այրվածքների և մաշկի քաղցկեղի կանխարգելմանը նպաստում են SPF և PPD նշումներով արևապաշտպան քսուքները` պաշտպանության գործոնի 30 կամ 50 միավորով:

Ի՞նչ անել արևային այրվածքների դեպքում Խուսափե՛ք այրվածքի մակերեսին սառույցի անմիջական կիրառումից: Այրվածքին բուսայուղ և թթվասեր մի՛ քսեք: Այրվածքի մակերեսին խոնավ գործվածք դրեք: Օգտագործեք ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոց. այն կթեթևացնի ցավը և կնվազեցնի կարմրության աստիճանը: Մաղթում ենք հաճելի և անվտանգ հանգիստ:

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика