Արկտիկական եւ անտարկտիկական գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների արշավախումբը կարողացել է հասնել Անտարկտիդայի այնպիսի հատվածի որը նախկինում ուսումնասիրված չի եղել եւ որտեղ ըստ գիտական հաշվարկների գտնվում է մոլորակի ամենահին սառույցը որի տարիքը 1 միլիոն տարեկան է։
Արշավը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 24-30-ին։Ենթադրաբար մոլորակի ամենահին սառցաշերտը գտնվում է 2-3 կմ խորության վրա։Այս գիտական վարկածը դեռեւս հավելյալ կերպով պետք է ապացուցվի «իրեղեն ապացույցներով» եւ համալրվի այնպիսի տեղեկություններով ինչպիսիք են սառցադաշտի մակերեույթի ջերմաստիճանը ձնակուտակման։