Հայկական 50 հազար դրամանոց ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամը

Միջազգային թղթադրամային միության հաղորդմամբ հայկական 50 հազար դրամանոց թղթադրամը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամներից մեկը։ Թղթադրամի ճակատային հատվածում պատկերված է Գրիգոր Լուսավորիչը և հնագույն ձեռագրերի պատկերներ:

Հակառակ կողմում Խոր Վիրապն է, Արարատ լեռը և Գրիգոր Լուսավորիչը: Միջազգային թղթադրամային միությունը նշում է, որ ամենագեղեցիկ թղթադրամների ցանկում հայտնվելու համար թղթադրամը պետք է իրենից գեղարվեստական արժեք ներկայացնի:

Աշխարհում ամեմագեղեցիկ դրամներից են` 10 կանադական դոլարը, շվեյցարական 200 ֆրանկը, նորվեգական 500 կրոնը, ռուսական 100 ռուբլին, Սողոմոնյան կղզիների 40 դոլարանոցը։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS