Բաղադրիչներ․
- հավի ֆարշ — 650 գր․
- ձու — 1 հատ․
- պաքսիմատ — 2 ճ/գ․
- սխտոր — 1 ատամիկ․
- աղ, պղպեղ — ըստ ճաշակի․
Միջուկի համար․
- կարագ — 120 գր․
- սխտոր — 2 ատամիկ․
- մաղադանոս․
- պանիր — 50 գր․
- աղ — ըստ ճաշակի․
Պատրաստման եղանակ Միջուկը պատրաստելու համար կարագի վրա ավելացնել մանր կտրատած մաղադանոսը քերած պանիրը, սխտորն ու աղը։ Լավ խառնել։ Թեյի գդալի օգնությամբ գնդիկներ ստանալ,դնել սկուտեղի մեջ և ծածկել պոլիէթիլենային թաղանթի մեջ ու պահել սառնարանում։
Հավի աղացած միսը լցնել տարայի մեջ, վրան ավելացնել ձուն,պաքսիմատը,սխտորը,ապա համեմել աղով ու պղպեղով։Բոլոր բաղադրիչները լավ խառնել,ապա ստացված զանգվածը բաժանել 8 մասի, ձևավորել կոտլետները՝ մեջտեղի հատվածում դնելով կարագով պատրաստած միջուկը։Կոտլետները ձևավորելուց հետո թավալել պաքսիմատի մեջ, և տապակել բուսայուղով։