Հեյլի անունով մի ամերիկուհի օրեր առաջ հրապարակում էր կատարել որը տարածվեց ողջ համացանցում: Այն մեկնաբանեցին և կիսվեցին հազարավոր մարդիկ: Կինը պատմեց որ ինքն իր համար անսպասելի քայլ է արել: Բանն այն է որ նա ցանկացել է դստերն ուրախացնել և LOL տիկնիկով գրչատուփ է գնել: Բայց ի զարմանս մոր Պրեսլիին չի տպավորել նվերը: Երեխան վերցրել է մոր գնածը ու գցել աղբամանը՝ բարձր տոնով ասելով, որ իր բոլոր համադասարնցիներն արդեն ունեն դրանից: Վերջում էլ ուժեղ շխկացրել է սենյակի դուռը մոր դեմքին:
Բնականաբար Հեյլիին շատ է բարկացրել դստեր արարքը ու նա որոշել է մի լավ դաս տալ նրան: Կինը նրա գրենական պիտույքները լցրել է ցելոֆանե տոպրակի մեջ ու հայտնել որ աղջիկն այսուհետ դրանով է գնալու դպրոց: Պրեսլիին դուր չի եկել մոր որոշումը և երբ նա շտապել է աղբամանի մոտ որպեսզի վերցնի գրչատուփը հայտնաբերել է որ այն արդեն չկա: Եվ միայն հետո է իմացել որ մայրը պատրաստվում է տալ գրչատուփը մի երեխայի ում ծնողները ի վիճակի չեն նման բան գնել:
Համացանցի օգտատերերի մեծ մասը աջակցեց Հեյլիին քանի որ հիմնականում բոլոր ժամանակակից երեխաները չեն գնահատում այն ինչ ունեն: Եվ ծնողները չպիտի անտարբեր մնան դրա հանդեպ: