Հաճախ չենք նկատում համեստ փաթեթավորմամբ իսկապես արդյունավետ ու առողջարար քսուքներ

Մենք վստահում ենք գովազդին ու հաճախ գնում թանկ դեղամիջոցներ, իբրև թե առավելագույն արդյունավետություն ունեցող: Դեղագործության մեջ, ինչպես ցանկացած բիզնեսում, քիչ դեր չի խաղում մարքետինգը, արտադրանքի փաթեթավորումն ու դրա ճանաչվածությունը: Այդ պատճառով էլ մենք հաճախ չենք նկատում համեստ փաթեթավորմամբ իսկապես արդյունավետ միջոցները, այդ թվում նաև՝ դեղատնային ոչ թանկ քսուքները: Իսկ որոնք են այդ արդյունավետ ու էժան քսուքները:

Լևոմեկոլ: Հակասեպտիկ միջոց է, արտաքին կիրառման քսուք: Շատ ունիվերսալ պրեպարատ է: Այս քսուքն օժտված է հակամիկրոբային ազդեցությամբ, որն ուղղված է պաթոգեն միկրոօրգանիզմների մեծ շարքի, այդ թվում՝ ամենավտանգավորների դեմ: Այս միջոցը նաև գերազանց բուժում է բորբոքումը՝ նպաստելով արագ կազդուրմանը:

Քսուքը կարելի է օգտագործել այրվածքների, կտրվածքների, բշտիկների ու ֆուրունկուլների առաջացման դեպքում: Այն կարելի է օգտագործել անգամ այն ժամանակ, երբ բշտիկը դեռ դուրս չի եկել, սակայն ակնհայտ նշաններ կան, որ այն շուտով հայտնվելու է: Բուժման համար պետք է քսել հաստ շերտով, տեղայնացված, միայն ախտահարված հատվածի վրա՝ մինչև լրիվ առողջանալը: Իսկ առողջացման պրոցեսը կարճ է տևում:

Սալիցիլային քսուք: Սալիցիլային քսուքի ազդող նյութը սալիցիլաթթուն է, որը հայտնի է իր հակաբակտերիալ հատկություններով: Այս միջոցը կարելի է գնել ցանկացած դեղատնից ամենաէժան գնով: Սպիրտի համեմատ՝ այս քսուքի առավելությունն առավել խնայող ազդեցությունն է ու մաշկի կեղևակալած բջիջների փափկեցման բարելավված էֆեկտը:

Քսուքը պետք է քսել մաշկային ցանկացած խնդրի դեպքում: Այս միջոց ամենաարդյունավետ հակաբշտիկային պրեպարատներից է համարվում, որը միատեսակ լավ մաշկն ազատում է պզուկներից, բշտիկներից, սև կետերից, չափազանց շատ ճարպից, ինչպես նաև այլ մաշկային խնդիրներից: Ցանկալի է այս քսուքը քսել ախտահարված հատվածը նախապես ջրածնի պերօքսիդով մշակելուց հետո և միայն ախտահարված հատվածներում՝ ավելորդ անգամ մաշկի առողջ հատվածների վրա ազդելուց խուսափելու համար:

Ցինկի քսուք: Արտաքին կիրառման համար նախատեսված ցինկի քսուքը լավագույն հակաբորբոքային միջոցներից է, որն օժտված է կոմպլեքսային ազդեցությամբ: Այս միջոցի հակասեպտիկ հատկությունները թույլ են տալիս ոչնչացնել միկրոօրգանիզմների մեծ քանակություններ, իսկ դրա ադսորբինային հատկությունները՝ հանել միկրոբների մետաբոլիզմի թափոնները: Ցինկի քսուքի չորացնող հատկությունը նպաստում է հյուսվածքների ռեգեներացիային, իսկ հակաբորբոքային հատկությունները հանգստացնում են մաշկի ու ենթամաշկային շերտի ախտահարված հատվածները:

Ցինկի քսուքը կարելի է նաև օգտագործել պզուկների առաջացումը կանխելու համար: Երեկոյան այդ հատվածին այս քսուքը քսելով՝ առավոտյան կարելի է հանգիստ լինել: Սա հնարավոր է ցինկի մետաղի հատկությունների շնորհիվ, որն ակտիվորեն կիրառվում է կոսմետոլոգիայում երիտասարդացնող, հակաբշտիկային ու հանգստացնող միջոցների արտադրության ժամանակ:

Այս քսուքը կարելի է օգտագործել մազահեռացումից հետո անգամ բիկինիի շրջանում: Դրա համար բավական է միայն այդ հատվածի վրա քսել ցինկի քսուքի ոչ հաստ շերտ ու թողնել մի քանի ժամ: Արդեն առաջին օգտագործումից հետո հաջողվում է ամբողջովին հանգստացնել կարմրած հատվածները:

Եթե կատարվում է ոտնաթաթերի ու կրունկների մաքրմամբ կոմպլեքսային պեդիկյուր, դրա էֆեկտը կարելի է երկարացնել: Դրա համար պետք է պարբերաբար ոտնաթաթերին ու կրունկներին ցինկի քսուք քսել: Մաշկը կդառնա երիտասարդ ու թարմ:

Ապիլակ: Ապիլակը մեղվակաթի հիմքի վրա ստեղծված բացառիկ պրեպարատ է: Դեղորայքի շուկայում այն վաղուց կա, և այդ տարիների ընթացքում գերազանց է իրեն դրսևորել որպես բարձր արդյունավետություն ունեցող բազմակողմանի միջոց: Այն օգտագործում են տարբեր հիվանդությունների ժամանակ, և յուրաքանչյուր դեպքում այն շատ լավ է օգնում: Հարուստ է վիտամիններով, միկրո և մակրոէլեմենտներով ու այլ օգտակար նյութերով:

Առավել հաճախ Ապիլակն օգտագործվում է հետվիրահատական շրջանում՝ ուժերի արագ վերականգնման ու ախորժակի բարելավման համար: Այն նաև ակտիվորեն կիրառում են կանանց անպտղության բուժման ժամանակ: Այս միջոցն արտադրվում է նաև մոմիկների տեսքով, սակայն ավելի տարածված է քսուքը:

Դեմքի մաշկի չափազանց ճարպոտությունից ազատվելու համար բավական է շաբաթական մեկ անգամ այն հաստ շերտով քսել դեմքին: Իսկ եթե ձեզ տանջում է աշխատանքում գերհոգնածությունը, քնկոտությունը, փորձեք Ապիլակ, ու ձեզ կհաջողվի մարմինն ու գիտակցությունը կարգի բերել:

5.Ռետինոային քսուք: Սա ոչ թանկ քսուքների շարքում համեմատաբար քիչ ճանաչված է: Կարելի է հանդիպել նաև այս միջոցի Իզոտրետինոին անվանմանը: Իր բաղադրության մեջ այս քսուքը մեծ քանակությամբ A վիտամին է պարունակում, որը հայտնի է իր՝ երիտասարդության ու գեղեցկության համար անհրաժեշտ օգտակար հատկություններով:

Ի սկզբանե քսուքն արտադրվում էր՝ որպես հակաբշտիկային միջոց, սակայն ժամանակի հետ նկատվեցին նաև հատկություններ, որոնք պայքարում էին ծերության դեմ ու լավացնում մաշկի վիճակը: Բացի դրանից, պրեպարատը մաշկը կազատի կարմրությունից, գրգռվածությունից ու բորբոքումից: Ավելի լավ է այս դեղից դիմակ պատրաստել, քսել դեմքին ու թողնել կես ժամ:

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика