Հաղորդավարուհի Յանա Դանիելյանի 32-ամյակի և իր կյանքի մասին

Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը երեկ նշել է 32-ամյակը: Յանան Tert.am Life-ի հետ զրույցում ասաց, որ, ինչպես ամեն տարի, այս տարի ևս առաջին շնորհավորանքները ամուսնու և դստեր կողմից են եղել: «Կեսգիշերին շատ քիչ քանակությամբ հյուրեր ունեցանք: Ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի օրը նշելու պլաններ չկային: Կարևորը` տրամադրությունս բարձր է, մնացած ամեն ինչ անցողիկ է:

Հուսով եմ` երկրում շուտով ամեն ինչ կկայունանա, բոլորս կվերադառնանք մեր բնականոն կյանքին: Երբ ամեն ինչ ավարտվի, գուցե մեկ այլ օր նշեմ ծնեւնդս: Արդեն մի քանի ամիս է` արտակարգ դրության մեջ ենք, դրա համար ծննդյանս օրվա հետ կապված ոչինչ չէինք հասցրել պլանավորել»,-ասաց նա: Հաղորդավարուհին նշեց, որ իր տարիքի հետ նպատակներ չի կապում, բայց ամեն տարի իր մտքում բազում ցանկություններ ու նպատակներ են լինում. «Այս տարին բացառություն չէ: Թե՛ անձնական, թե՛ գործնական նպատակներ ունեմ, որոնք կիրագործեմ: Դրանց մասին մանրամասներ ասել դեռ չեմ ուզում, քանի որ իրագործման հետ կապված հստակ ժամկետներ չկան, բայց երկար ժամանակ չեմ սպասի»:

Յանան նաև ընդգծեց, որ ծննդյան օրը սիրում է, քանի որ օրվա հետ կապված շատ հիշողություններ ունի. «Նույնիսկ մի փոքր տխրում եմ այս օրը, բայց ոչ այն բանի համար, որ մեծանում եմ: Ես շատ եմ սիրում իմ ցանկացած տարիք: Տխրությունս գուցե մանկության, մարդկանց հանդեպ կարոտից է, ովքեր հիմա չկան: Հատկապես սիրով եմ հիշում տատիկիս տանը` Ուկրաինայում իմ անցկացրած ծննդյան օրերը: Մեծ տարիքում էլ ամեն տարի յուրահատուկ ձևով եմ անցկացրել ծննդյանս օրերը: Այնպես որ, ես գոհ եմ իմ կյանքից»:

Մարիամ Խաչատրյան

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика