Հակաբորբոքային ազդեցությամբ օժտված արդյունավետ բնական միջոցներ որոնք ոչ միայն հագեցնում են ու էներգիա են հաղորդում այլև մեղմում են ցավը

Ցավն ու հոգնածությունը կարող են խիստ բացասաբար անդրադառնալ մարդու կյանքի որակի վրա սակայն դեղամիջոցները նույնպես բավական վտանգավոր են, ուստի հաճախ մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորինս խուսափել դրանցից: Սակայն կան հակաբորբոքային ազդեցությամբ օժտված արդյունավետ բնական միջոցներ որոնք ոչ միայն հագեցնում են ու էներգիա են հաղորդում այլև մեղմում են ցավը:Նման բնական հակաբորբոքային միջոցների շարքին է դասվում նարինջը, որը նաև ակտիվացնում է իմունային համակարգի աշխատանքն ու նյութափոխանակությունը և խթանում է կոլագենի արտադրությունը: Այս համեղ միրգն այլ օգտակար բաղադրիչների հետ համադրելու դեպքում կարելի է ստանալ հիանալի թարմացնող ըմպելիք, որը կազատի ցավից ու հոգնածությունից:

Այն պատրաստելու համար հարկավոր է նարինջները, նշի կաթը, վանիլինը, մեղրը և մի պտղունց քրքումը լցնել կոտորակիչի մեջ և լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Ցանկության դեպքում կարելի է սմուզիին ավելացնել նաև բանան ավելի նուրբ ու յուրահատուկ համ ստանալու համար: Բացի այդ, կարելի է նախապես նարինջները դնել սառցարան և թողնել 10 րոպե, ինչը թույլ կտա ստանալ ավելի թանձ ու փրփրուն ըմպելիք:Եթե ըմպելիքը պտղամսով խմելը տհաճ է, ապա այն կարելի է քամել, սակայն պտղամիսն այնուամենայնիվ շատ օգտակար է քանի որ պարունակում է մեծ քանակությամբ սննդարար նյութեր ու մանրաթելեր:

Այս սմուզին հիանալի ըմպելիք է նախաճաշին օգտագործելու համար, սակայն այն կարելի է խմել նաև օրվա ցանկացած պահին հոգնածությունից ազատվելու և թարմանալու համար:Բորբոքային հիվանդությունների և դրանց հետևանքով առաջացած ցավերի դեպքում կարելի է պատրաստել նաև մեկ այլ ըմպելիք, որն իր հակաբորբոքային ազդեցության շնորհիվ կօգնի արդյունավետ կերպով մեղմել ցավն ու տհաճ զգացողությունները:

Ըմպելիքի համար անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 2 հատ միջին չափի նարինջ (մաքրած ու կտրատած)
  • 1 բաժակ ջուր
  • 3 ճաշի գդալ քունջութի սերմ (կարելի է փոխարինել նուշով կամ հունական ընկույզով)
  • 1 ճաշի գդալ կտավատի սերմ (կամ չիայի սերմ)
  • ½ թեյի գդալ ցեյլոնյան դարչին
  • ¼ թեյի գդալ քրքում
  • մի պտղունց կարմիր կծու պղպեղ
  • մի պտղունց մեղվափոշի
  • մի փոքր մեղր (ըստ ցանկության)

Այս համեղ ու օգտակար ըմպելիքը պատրաստելու համար հարկավոր է բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ ու լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Նշված բաղադրիչները նախատեսված են 2-3 բաժնի համար: Ըմպելիքն անհրաժեշտ է խմել անմիջապես պատրաստելուց հետո: Այն հարկավոր է օգտագործել դատարկ ստամոքսին՝ նախաճաշից առաջ կամ սնվելու հիմնական ժամերի միջև:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS