Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակցի հետ շփում ունեցած անձանց մեկուսացման գործընթացը ավարտին է մոտենում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝«Սիրելի հայրենակիցներ,1.Այսօրվա երթը՝նվիրված Մարտի 1-ի զոհերի հիշատակին,չեղարկվում է։2.Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը լավ է, նույնիսկ ջերմություն չունի։3. Պացիենտի հետ շփում ունեցած անձանց մեկուսացման գործընթացը ավարտին է մոտենում։ Նրանք բոլորը տրամադրված են համագործակցային, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում։

4.Պարզվել է որ պացիենտը Թեհրանից ժամանելուց հետո տաքսի չի նստել։ Օդանավակայանից տուն գնացել է նույն օդանավով ժամանած ծանոթի մեքենայով,տնից հիվանդանոց՝ շտապօգնության մեքենայով,ինչը լավ է,որովհետեւ շփումների պոտենցիալ շրջանակը էականորեն նեղացել է։5.Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես եւ ասել էի,ժամը 12.00-ին ասուլիս կհրավիրի եւ կպատասխանի բոլոր հարցերին։

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика