Կիվին՝ հզոր բուժիչ միջոց է։Եվ եթե դուք այդ ամենում կասկածում եք,ապա խորհուրդ ենք տալիս իմանալ այս փաստերի մասին։ Կիվին պարունակում է շատ վիտամիններ, ածխաջրեր, սպիտակուցներ, միկրոէլեմենտներ։ Իր բաղադրությամբ կիվին ռեկորդակիր է մրգերի և հատապտուղների շարքում։ Կիվին պարունակում է վիտամիններ C E և K։ Վիտամին С-ն 92 մգ է 100 գրամանոց կիվիում։ Այդ վիտամինը կիվիում 2-3 անգամ ավելի շատ է, քան կիտրոնում, կամ այլ ցիտրուսներում։
Վիտամին C-ն զգալիորեն բարձրացնում է օրգանիզմի պաշապանողականությունը ինֆեկցիաների և վիրուսների դեմ։ Դրանից բացի, այդ վիտամինը բարձրացնում է օրգանիզմում կոլագենների վերարտադրությունը և զգալիորեն դանդաղեցնում ծերանալու գործընթացը։ Վիտամին Е-ն անհրաժեշտ է մաշկի բջիջների համար։ Այս վիտամինը գործում է որպեսզ հակաօքսիդանտ, որը օգնում է օրգանիզմին ազատվել տոքսիներից և ազատ ռադիկալներից։
Կիվին ունի յուրահատուկ կարողություն, որի շնորհիվ վերացնում է օրգանիզմի ավելորդ աղերը։ Նյութերը, որոնք պարունակում է կիվին, խոչընդոտում են երիկամների քարերի ձևավորմանը։
Կիվին հարուստ է հանքանյութերով մանգան, պղինձ և կալիում։ Մանգանը և պղինձը օգնում են օրգանիզմին թարմացնել բջիջները և հյուսվածքները։ Կալիումը կարգավորում է օրգանիզմի հեղուկների մակարդակը և սրտի ռիթմը։ Այդ կերպով այն կարևոր դեր է խաղում սրտանոթային համակարգի առողջության համար։
Միկրոէլեմենտները, որոնք պարունակում է կիվին, խոչընդոտում են հիպերտոնիայի զարգացմանը, սրտի անբավարարությանը, ամրացնում է անոթների պատերը այդպիսով կանխելով թրոմբոզի առաջացումը։ Կիվիի բաղադրության մեջ կա լյուտեին։ Այդ նյութը դադարեցնում է տարիքային տեսողական խնդիրները։ Լյուտեինը նաև պաշտպանում է մեր աչքերը ազատ ռադիկալների վնասակար ազդեցություններից։
Կիվին նաև օգնում է կարգավորել քունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կիվիի օգտագործումը բարելավվում է քունն այն մարդկանց մոտ, ովքեր ունեն խնդիրներ քնի հետ։ Կիվիից պատրաստված դիմակները օգնում են կանխել մաշկի վնասվածքները արևի ճառագայթներից և շրջակա միջավայրի աղտոտումներից, որոնք առաջացնում են կնճիռներ։