Կինը վերադարձել էր տուն սովորականից շուտ և անկողնում տեսել ամուսնուն մի շատ գրավիչ երիտասարդի հետ: Եվ այնքան ցնցված էր տեսածից, որ սկզբում արտասվում էր, իսկ հետո կռիվ տալիս ամուսնու հետ:
— Ապերախտ խոզ: Ինչպես ես համարձակվում այդպես վարվել ինձ հետ, հավատարիմ կնոջ և քո երեխաների մոր: Վերջ, ես գնում եմ: Եվ անմիջապես պահանջում եմ ամուսնալուծություն: Ամուսինը լսեց նրան և պատասխանեց.
— Մի րոպե սպասիր սիրելիս, և ես քեզ կբացատրեմ, թե ինչ է տեղի ունեցել:
— Լավ, արի, միայն նկատի ունեցիր, որ սա վերջին բանն է, որ ես պատրաստ եմ լսել քեզանից: Իրեն ընձեռված հնարավորությամբ քաջալերված ամուսինը արդարացման խոսքը սկսեց.
— Սիրելիս, դե, ես պատրաստվում էի մեքենա նստել, որպեսզի տուն գամ, և ահա այս երիտասարդ կինը խնդրեց ինձ տանել նրան: Նա այնպիսի անպաշտպան ու դժբախտ տեսք ուներ, որ ես նրան խղճացի ու նա նստեց մեքենան։ Ճանապարհին ես ուշադրություն դարձրեցի, թե ինչ նիհար է նա, կեղտոտ և վատ հագնված: Բացի այդ, ինչպես նա ասաց, արդեն երեք օր է, ոչինչ չէր կերել: Կարեկցանքից ես բերեցի նրան մեզ մոտ և խմեցինք տաք շոկոլադով, որից դու հրաժարվում ես այն պատճառով, որ քաղցրից գիրանում ես։
Իսկ այս խեղճն ամեն ինչ խմեց մի անգամից։ Նա կեղտոտ էր, և զարմանալի չէ, որ ես առաջարկեցի նրան լոգանք ընդունել: Երբ նա լվացվեց, ես տեսա, որ իր հագուստը ծակծկված էր և շպրտեցի դրանք աղբարկղ։ Հետո ես մտածեցի, թե ինչ պետք է նա հագներ, և տվեցի նրան նորաձև ջինսե տաբատ, որ դու չես հագնում չորս տարի, ասելով, որ այն փոքր է:
Նաև տվեցի նրան ներքնազգեստ, որը նվիրել էի քեզ մեր հարսանիքի տարեդարձին, և որը դու հրաժարվել էիր կրել՝ ասելով, որ անճաշակ է: Ես նաև նրա համար գտա գրավիչ բլուզ, իմ քրոջ Սուրբ ծննդյան նվերը քեզ, որը դու միտումնավոր չէիր հագնում, որ զայրացնես նրան։ Ի վերջո, ես այդ կնոջը տվեցի քո մի քանի զույգ կոշիկները, որոնք դու ձեռք ես բերել թանկարժեք բուտիկից և ոչ մի անգամ չես հագել, քանի որ ծառայության մեջ ինչ-որ մեկը հենց այդպիսին էր հագել։ Ամուսինը շունչ քաշեց և շարունակեց.
— Կինն այնքան երախտապարտ էր ինձ՝ հասկանալու և հոգատարության համար, որ երբ ես նրան ուղեկցում էի մինչև դուռը, նա արցունքներով դիմեց ինձ և խնդրեց. «Ասացեք խնդրեմ, Իսկ Դուք ուրիշ բան ունե՞ք, ինչից չի օգտվում Ձեր կինը»: