Բաղադրամասեր․
- 1 բաժակ ցորենի ալյուր
- 8 թեյի գդալ թթվասեր
- 4 թեյի գդալ կարագ
- 12 ճաշի գդալ շաքարավազ
- 4 հատ ձու
- 8 ճաշի գդալ կակաո
- 1 թեյի գդալ սոդա
- չամիչ՝ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը․ Նախ պետք է կարագը դնել բաժակի մեջ և դնել միկրոալիքային վառարանը 10 վայրկյան:Ավելացնել շաքարավազը, թթվասերը և հարել:Ձուն կոտրել խառնել կակաոյի հետ և ավելացնել բաժակի մեջ: Ալյուրը խառնել սոդայի հետ, վրան ավելացնել չամիչ՝ ըստ ճաշակի, լցնել բաժակի մեջ, խառնել և դնել միկրոալիքային վառարանը 3 — 5 րոպե: