Խոյ Խոյ տղամարդիկ խենթանում են հաճոյախոսությունների համար,ուստի նախ և առաջ գովեք նրան,իսկ ապա խոսակցություն բացեք ինչ-որ հետաքրքիր թեմայով։ Այսպես դուք հաստատ կգրավեք նրա ուշադրությունը:
Ցուլ «Տղամարդու սրտին տանող ճանապարհն անցնում է ստամոքսով» արտահայտությունը ստեղծված է Ցուլ տղամարդկանց համար:Նրանց սիրտը գրավելու լավագույն և աշխատող միջոցը նրա համար ինչ-որ համեղ բան պատրաստելն է:
Երկվորյակ Այս տղամարդիկ ցանկանում են, որ իրենց սիրելին հեշտությամբ լեզու գտնի իրենց շրջապատի և մտերիմների հետ, ուստի լավ հարաբերություններ հաստատեք նրա մայրիկի հետ և նա ձերը կլինի:
Խեցգետին Խեցգետինները չեն սիրում չափազանց համարձակ աղջիկների նրանք ճնշվում են քանի որ իրենք նույնքան համարձակ լինելու ունակ չեն: Ուստի ձեր Խեցգետնին գրավելու համար համբերատարություն ցուցաբերեք և ժամանակ տվեք նրան:
Առյուծ Գաղտնիք չէ, որ Առյուծ տղամարդիկ սիրում են, երբ իրենցով շարունակ հիանում են: Սա էլ հենց նրա թույլ կողմն է: Բացի սրանից՝ Առյուծ տղամարդիկ սիրում են գեղեցիկ հագնվող կանանց:
Կույս Կույս տղամարդկանց դուր են գալիս հանգիստ և ինքնավստահ աղջիկները: Եղեք անկեղծ և կանացի նրա կողքին, և նա դա անպայման կգնահատի:
Կշեռք Կշեռք տղամարդիկ շատ են սիրում խոսել զրուցել:Հարց ու փորձ արեք նրան իր աշխատանքից հետաքրքրություններից ընտանիքից և այլն, ցույց տվեք, որ ձեզ հետաքրքիր է՝ինչ է նա պատմում:
Կարիճ Ամենից առավել Կարիճը գնահատում է անկեղծությունը: Մի՛փորձեք լինել իդեալական մի՛փորձեք թաքցնել ձեր թերությունները, եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք, և նա անպայման ձեզ վրա ուշադրություն կդարձնի:
Աղեղնավոր Պատմեք Աղեղնավորին ձեր գաղտնիքները, սակայն մի պահանջեք որ նա անի նույնը:Այսպիսի պահվածքը նրան հաստատ կգրավի:
Այծեղջյուր Այծեղջյուր տղամարդիկ սիրում են այլոց օգնություն ցուցաբերել ուստի նրան ինչ որ բան խնդրեք Այսպես նա իրեն լավ կզգա, և դուք շանս կստանաք նրան գրավելու:
Ջրհոս Աշխատեք մաքսիմալ կերպով նմանվել ձեր Ջրհոսին: Այս տղամարդիկ ողջ կյանք փնտրում են իրենց նման մեկի:
Ձկներ Ձկների թույլ տեղը փիլիսոփայությունն ու առեղծվածային երևույթներն են: Խոսեք նրա հետ այս թեմաներից և նա կսկսի կարծել, որ դուք հարազատ հոգի եք նրա համար: