Խոյ Խոյը միշտ պատրաստ է զայրանալ: Նա կարող է պայթել զայրույթից, եւ այդ ժամանակ նա կորիդայում հայտնված կատաղած ցուլ է հիշեցնում: Բարեբախտաբար,Խոյն արագորեն հանդարտվում է,չնայած Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին ընդունված է համառ համարել:
Ցուլ Ցուլը համբերատար է այդ պատճառով երկար է զայրանում:Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են կուտակել վիրավորանքը,իսկ հետո հայտարարել այդ մասին,ընդ որում՝այն ժամանակ երբ վիրավորողն ամենեւին դա չի սպասում: Այդ պատճառով հոգեբանները նրանց խորհուրդ են տալիս միանգամից արտահայտվել եւ լարվածությունն իրենց ներսում չպահել:
Երկվորյակներ Երկվորյակները զայրացած ժամանակ չեն մտածում արտահայտությունների հարցում, իսկ եթե նրանց նպատակաուղղված են զայրացրել,նաեւ վրեժի մեթոդների: Բարեբախտաբար,Երկվորյակներն արագորեն տարվում են այլ բաներով. չէ՞որ շուրջն այնքան դրական եւ հետաքրքիր բաներ կան, որոնք կարող են շեղել բացասական էմոցիաներից:
Խեցգետին Զայրանալով՝ Խեցգետինը կարող է վիրավորվել,տխրել կամ նույնիսկ որպես զոհ ներկայանալ:Բայց հենց այդ վիճակում զայրացած Խեցգետինն առավել սարսափելի է քանի որ շրջապատի մոտ մեղավորության զգացում առաջացնելով՝ կարող է ներողություն կորզել եւ իրեն վիրավորողից,եւ նրանից, ով ընդհանրապես կապ չունի իրավիճակի հետ:
Առյուծ Զայրացած Առյուծն անպայման կցանկանա լուծել խնդիրը:Նա կարող է թշնամուց վրեժ լուծելու սարսափելի ծրագիր կազմել:Մեկ «բայց».գաղափարն Առյուծը կյանքի կկոչի շրջապատի միջոցով իսկ դա նշանակում է, որ զայրացած Առյուծը բավական վտանգավոր է նաեւ մտերիմների համար:
Կույս Կույսը կարող է երկար ժամանակ վրեժ ծրագրել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հիշաչար են: Կույսը կարող է բազմաթիվ բողոքներ գրել անբարեխիղճ սպասարկման համար եւ չհոգնել: Շատերը Կույսերին խորհուրդ են տալիս այդ ամբողջ էներգիան դրական հուն ուղղել:
Կշեռք Զայրացած Կշեռքները հակասական զգացմունքներ են ունենում.շարունակել զայրանալ թե ներել ու բաց թողնել,ամեն ինչ հիշել,թե կյանքից ջնջել բացասականի աղբյուրին:Կշեռքները շատ երկար կարող են տատանվել, իսկ իրավիճակից ելքը կախված է այն հանգամանքից, թե ե՞րբ կհոգնեն մտածել եւ կվճռեն գործել:
Կարիճ Վրեժի կամ պատասխան հարվածի հարցում Կարիճները հավասարը չունեն: Սակայն դեմ գնալով տիեզերքին հարկավոր է հիշել բումերանգի օրենքի մասին եւ ոչ միայն բացասականը վերադարձնել թշնամուն այլ ուժերը պահել մտերիմների համար ինչ-որ լավ բան անելու նպատակով:
Աղեղնավոր Աղեղնավորներն անկանխատեսելի են զայրանում:Երբեմն կարող են թափ տալ ձեռքը եւ ասել «Դե լավ ում հետ չի պատահում» չնայած դուք հստակ հասկանում եք որ մեղավոր եք,եւ ձգտում եք շտկել իրավիճակը: Միաժամանակ Աղեղնավորը կարող է հիշել, որ ութ տարի առաջ հենց դուք եք խմել իր յոգուրտը, եւ դեռ երկար ժամանակ ձեզ հիշեցնել այդ մասին: Իհարկե, հազիվ թե այդ դեպքում Աղեղնավորը լրջորեն զայրանա:
Այծեղջյուր Այծեղջյուրները քիչ եւ հազվադեպ են զայրանում պարզապես այն պատճառով, որ նրանց հունից հանելը դժվար է:Բայց եթե ինչ որ մեկին հաջողվում է խախտել նրանց հանդարտությունը պատասխան չստանալը դժվար է քանի որ Այծեղջյուրները Կույսերի նման լավ հիշողություն ունեն:
Ջրհոս Ջրհոսները սովորաբար բուռն են զայրանում՝լինի ոտքը տրորած անցորդի վրա թե տիեզերական անարդարության համար:Բայց Ջրհոսը հազվադեպ է պատասխան քայլերի դիմում:Նա նախընտրում է գործով ապացուցել որ ինքն ավելի լավն է:
Ձկներ Ձկները որպես կանոն կարող են զայրանալ եւ վիրավորանք նորից ու նորից վերապրել:Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար ավելի դյուրին է բաց թողնել եւ իրավիճակը եւ հնարավոր մեղավորին ու շարունակել ապրել: Բայց եթե դա չի օգնում, զայրույթից ազատվելուն կօգնեն հոգեբանի խորհուրդները: