Կենդանակերպի նշանների ներկայացուցիչների թաքնված ցանկությունները

Խոյ՝ կենդանակերպի ամենավճռական նշանը: Խոյերը ծնվել են լիդեր լինելու ու լավագույնի մասին երազելու համար: Նրանք պաշտում են արկածները, անում հնարավոր ամեն բան՝ նպատակին հասնելու համար: Ոչինչ չի կարող խանգարել Խոյերին այդ ճանապարհին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների բարությունն ու կարեկցանքը մարդկանց ստիպում է ամենուր հետևել նրանց:

Ցուլ: Ցուլերն ամենաշատը կայունության կարիք ունեն: Նրանք գերադասում են հետևել ինչ-որ բանի, ոչ թե առաջնորդել մարդկանց: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հավատարիմ են, ուշադիր, կարողանում են ֆինանսական հաջողությունների հասնել: Ցուլերը կարող են լավ խորհրդատու լինել, նրանց վրա իսկապես կարելի է հույս դնել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների կամակորությունն ուղղակիորեն կապված է կայունության ձգտման հետ:

Երկվորյակներ: Երկվորյակները գիտելիք ստանալու մշտական ցանկություն ունեն, որը գրեթե հնարավոր չէ բավարարել: Արկածներն ու ցանկացած նոր բան առաջացնում է կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հիացմունքը: Նրանք բավական խելացի են, ստեղծագործող, ինչն օգնում է արագ ու հեշտությամբ հարմարվել փոփոխություններին: Նրանք չեն կարողանում ապրել առանց նոր առաջադրանքների ու ճանապարհորդության: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները լի են էներգիայով, պատրաստ յուրաքանչյուր խնդրի լուծման: Երբեմն Երկվորյակները կարիք են ունենում միայնակ մնալու՝ իրենց ավելի լավ հասկանալու համար:

Խեցգետին: Խեցգետինների ուղեղում միշտ մի գաղափար կա՝ ազատություն, հանուն որի նրանք պատրաստ են ամեն բանի: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ձգտում են էմոցիոնալ, ֆինանսական անկախության: Նրանք սիրում են ազատությունն ու անկախությունը և չեն հանդուրժի որևէ բան, որը կարող է խանգարել վայելել դրանք: Խեցգետինները կենդանակերպի ամենանվիրված նշաններից են:

Նրանց դուր չեն գալիս սահմանափակումներն ու ցանկացած բան, որը ետ է պահում ինչ-որ բան անելուց: Խեցգետինները ծնվել են թռչելու համար և շարունակում են անել դա: Երբեմն նրանք չափազանց զգացմունքային ու ամաչկոտ են դառնում, ինչը ստիպում է կորցնել ինքնավստահությունը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ ավելիին են ձգտում, նրանք շրջահայաց են, ինտուիցիան լավ է զարգացած:

Առյուծ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչնեը միշտ գովասանքի ու հարգանքի կարիք ունեն: Նրանք ամբիցիոզ են, ինքնավստահ, մեծ նպատակներ ունեն, կանգ չեն առնի ոչնչի առաջ՝ դրանց հասնելու համար: Առյուծները սիրում են ղեկավարել մարդկանց, ամեն բան վերահսկողության տակ պահել: Նրանք կարեկցող են, հոգատար, զգացմունքային:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բազմաթիվ հնարավորություններ են տալիս մարդկանց և բավական մեծ սպասումներ ունեն: Նրանց դուր է գալիս, երբ իրենց հաջողությունները ճանաչում են ստանում:

Կույս: Կույսերը տարված են սիրով, անընդհատ զգում են դրա կարիքը: Նրանք ամենուր սեր են նվիրում ու ստանում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հուսալի են, նվիրված, և այդ նվիրվածությունը նրանց համար կարևոր է ամեն ինչից: Կույսերը խելացի են, ինչը նրանց հնարավորություն է տալիս արագ հասնել մտադրություններին: Մարդիկ հաճախ են քննադատում Կույսերին սառը լինելու համար, թեև նրանք սիրող են, աշխարհում ամենից շատ սիրո կարիք ունեն և բարեսիրտ են:

Կշեռք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հստակության ու հավասարակշռության կարիք ունեն: Կշեռքներին բավականություն է պատճառում միայն իդեալական հավասարակշռության հասնելը: Նրանք խաղաղասեր են, հնարավորության սահմաններում մշտապես ձգտում են խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից: Հազվադեպ են լինում հասարակության շրջանում, համաձայնում արկածների:

Նրանք սիրում են հանգիստ կյանքով ապրել, որպես կանոն՝ խուսափում են աշխատանքից, որը լուրջ ջանքեր է պահանջում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բավական հեշտ են մոլորության մեջ ընկնում և չեն կարողանում ճիշտ ընտրություն կատարել: Նրանց դուր է գալիս հստակությունը, և Կշեռքները խուսափում են ամենից, ինչ կարող է խախտել հավասարակշռությունն ու խառնաշփոթի պատճառ դառնալ:

Կարիճ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վճռական են, դժվարությունների պատճառով երբեք չեն նահանջում: Կարիճների համար չկա ավելի հաճելի բան, քան ապացուցել, որ մյուսների կարծիքները սխալ են, ու հաջողության հասնել այնտեղ, ուր մյուսներն անհաջողություն են ունեցել: Կարիճները չեն հանգստանում, քանի դեռ չեն ստանում ցանկալին. նրանք կենդանակերպի նշանների շարքում ամենաամբիցիոզն են:

Կարիճները ցանկանում են փոխել աշխարհը, նրանց գրավում է ամենը, ինչով զբաղվում են, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն աշխատանքին են նվիրում ամբողջ ազատ ժամանակը: Նրանք ցանկանում են միշտ բարձունքում լինել, հաջողության հասնել այնտեղ, ուր մյուսներն անհաջողության են մատնվել, ստիպել լռել բոլոր նրանց, ովքեր կասկածի տակ են դրել իրենց կարողությունները:

Աղեղնավոր: Աղեղնավորները չեն վախենում աճել, նորը փորձել, ձգտում են նորարարությունների և փոփոխությունների աղբյուր լինել, որոնք կարող են ազդել մարդկանց կյանքի վրա: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են միայնակ աշխատել, ինչը նրանց անկախության զգացում է հաղորդում:

Աղեղնավորները ստեղծագործող մարդիկ են, հարուստ երևակայություն ունեն, հեշտությամբ են խորասուզվում աշխատանքի մեջ, կարողանում են ուշադրություն չդարձնել սեփական էմոցիաներին, ինչի հետևանքով արագ կորցնում են թանկ մարդկանց: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երազում են նորարարությունների և փոփոխությունների մասին, ձգտում են աշխարհն ավելի լավը դարձնել իրենց գաղափարների ու աշխատանքի շնորհիվ:

Այծեղջյուր: Այծեղջյուրները մարդկանց հիացմունքին և գովասանքի խոսքերին արժանանալու մեծ ցանկություն ունեն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ձգտում են ընտանիքին ապացուցել իրենց արժեքը և հավատում են, որ իրենց հաջողությունների շնորհիվ կարող են ընտանիքի հպարտությունը դառնալ: Այծեղջյուրները նվիրված են, հոգատար:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ինքնաբավ են, հակված են լիդերության: Ձգտում են ճանաչված և ընդունված լինել, միշտ բարձունքում լինել, ինչը հաճախ հանգեցնում է կամակորության ու համառության:

Ջրհոս: Տանել չեն կարողանում միաձուլվել ամբոխին, երազում են առանձնանալ բոլորից և գովասանքի արժանանալ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ստեղծագործող են, փայլուն գաղափարներ ունեն, կարեկցող են, սիրում են օգնել մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը: Ոչինչ չի կարող կանգնել Ջրհոսների և նրանց նպատակների իրականացման միջև:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն այնքան վճռական են, որ երբեմն չեն նկատում մարդկանց ու նրանց զգացմունքները: Որպես կանոն՝ Ջրհոսները չեն սիրում, երբ ղեկավարում են իրենց, ձգտում են անկախ լինել: Նրանց դուր է գալիս քայլել սեփական ճանապարհով: Հումորի հրաշալի զգացում ունեն, սրամիտ են:

Ձկներ: Ձկներն ամենաշատը ցանկանում են իրականություն դարձնել իրենց խենթ, բայց հանճարեղ գաղափարներն ու երազանքները: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ընկերների հետ շփման ընթացքում բարի են, հուսալի, նվիրված ու հասկացող: Բոլոր Ձկները երազկոտ են:

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика