Կենդանակերպի միակ նշանը որի խորհրդանիշը մեղու է

Կշեռքն է այն միակ նշանը որը չունի կենդանու տոտեմ նշան:Կշեռքի խորհրդանիշը մեղու է: Սա խորհրդանշում է նրանց,որպես խելացի և աշխատասեր մարդկանց,ովքեր ուժեղ են իրենց միասնությամբ:

1.Կշեռք Շրջապատի մարդիկ հաճախ են դիմում կշեռքներին,երբ այս կամ այն խնդիրն են ունենում։Կշեռքները փորձում են հասկանալ խնդրի էությունը,նախքան խորհուրդ տալը։Հնարավոր է,որ նրանք չկարողանան այն ամբողջությամբ լուծել բայց միշտ կլսեն և ուշադրություն ու հոգեբանական աջակցություն կցուցաբերեն որն այդ պահին պահանջվում է:Չկա ոչինչ ավելի զայրացնող բան,քան ուրիշների նեգատիվ ազդեցությունը իրենց վրա:Նրանց շրջապատը պետք է լինի հավասարակշռված,և լավ էներգիայով: Եթե կա հակամարտություն,Կշեռքները փորձում են սկզբում կողքից հետևել դրա զարգացմանը։Բայց ի վերջո,փորձում են մարել հակամարտությունը՝մնալով չեզոք դիրքում։

2.Հմայքը Կշեռքին շատ հեշտ է սիրել քանի որ նրանք ունեն հմայք:Մարդկանց զգացմունքներն ու հույզերը լավ հասկանալու ունակությունը նրանց հնարավորություն է տալիս ուրախություն և դրական վերաբերմունք պարգևել ի պատասխան նրանց հանդեպ ունեցած լավ վերաբերմունքի:Կշեռքներն ունեն գերազանց ընկալում և ձգտում են հասնել երկարաժամկետ հարաբերությունների զուգընկերոջ հետ և չեն սիրում բարդ վարքագծով մարդկանց:Նրանք կարծում են որ պետք է սովորեն կարդալ մարդուն ներսից այլ ոչ թե հիմնված լինեն նրա հայացքների և վարքագծի վրա:Մինչև հիմա չնայած իրենց շրջապատի մարդկանց հասկանալու լավ ունակությանը,կշեռքներին շատ դժվար է ասել ոչ, և հետևաբար նրանք հաճախ հայտնվում են սթրեսային իրավիճակներում քանի որ այլ մարդկանց կարիքները ավելի բարձր են,քան իրենց հնարավորությունները:Նրանք ուզում են բոլորին գոհացնել բայց շատ արագ հասկանում են, որ դա հնարավոր չէ անել:

3.Զգայունություն Կշեռքները շատ զգայուն են,երբ մարդիկ,ովքեր շրջապատում են նրանց, դառնում են իրենց լավագույն ընկերները։ Նույնիսկ այն ժամանակ երբ նրանք վիճում են ինչ-որ մեկի հետ,նրանց խարիզման և բարությունը միշտ օգնում են մանրակրկիտ հասկանալ այս վեճը:Կշեռքները չեն սիրում բարկանալ բայց երբ խոսքը վերաբերում է այս կետին,դուք ավելի լավ է մի կողմ քաշվեք և չշարունակեք այդ փոթորիկը:Ճիշտ այնպես,ինչպես նրանք բռնությամբ բռնկվում են այնպես էլ լռում են,առանց այն ակնարկի որ դեռ բարկացած են։ Նույնիսկ սկսում են ափսոսալ որ այդպես անզուսպ պահեցին իրենց:

4.Ռոմանտիկա Կշեռքը սիրում է ամբողջ սրտով:Եթե Ձեզ հաջողվել է վաստակել նրա սերը,ապա դուք պետք է իմանաք,որ ձեր սիրտը միշտ կլինի իրենց ջերմ գրկախառնման մեջ:Կշեռքի սերը ամենամեծ սերն է որ դուք երբևէ կգտնեք: Նրանք շատ ուշադիր են ձեզ և ձեր կարիքներին:Կշեռքները չեն հավատում սիրուն առաջին հայացքից։Նրանք շատ զգույշ են և փնտրում են երկարաժամկետ հարաբերություններ:

5.Սոցիալական Թիթեռնիկեր Ոչ ոք չի կարող դուրս գալ անհարմար իրավիճակից ավելի լավ քան կշեռքները:Նրանք դիվանագետ են և անհավանական հեշտությամբ դուրս են գալիս ստեղծված տարօրինակ իրավիճակներից։Շատ են սիրում շրջապատված լինել մարդկանցով:Կշեռքները ստեղծագործական հոգիներ են։Անկախ նրանից թե որքան եք ուզում լինել իրենց հասարակության մեջ դուք պետք է իմանաք,որ երբեմն նրանց պետք է մի քիչ մենակություն:

6.Գեղեցկություն և դրսից և ներսից Կշեռքները Վեներայի հովանավորության տակ են որը գեղեցկության և սիրո աստվածուհին է: Նրանք գնահատում են գեղեցկությունը ամեն ինչում՝ լինի դա ընկեր,զուգընկեր,երաժշտություն կամ արվեստ:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS