Կենդանակերպի այս 4 նշանները յուրահատուկ նախահակումներ ունեն այն բանին ինչը մեր շատ հեռու նախնիները անվանում էին կախարդանք

Հայտնի են, որ որոշ մարդիկ օժտված են յուրահատուկ ունակություններով, որոնք անհասանելի են ուրիշների համար: Ինչ-որ մեկի մոտ սուր զարգացած է ինտուիցիան, մեկ ուրիշը կարողանում է շատ հեշտ հայտնաբերել սուտը զրուցակցի մեջ․․․ Հնարավոր է երբևէ գիտությունը կկարողանա բացատրել թե որտեղից են մարդկանց մեջ ի հայտ գալիս այդպիսի «գերունակություններ»:

Աստղաբանները դա մեկնաբանում են յուրովի: Նրանք գտնում են, որ որոշ Կենդանակերպի նշաններ յուրահատուկ նախահակումներ ունեն այն բանին, ինչը մեր շատ հեռու նախնիները անվանում էին կախարդանք: Իսկ ո՞ր նշանները բոլորից լավ կարող են առաջընթաց ունենալ սակրալ գաղտնիքների և գաղտնի գիտությունների ուսումնասիրություններում:

Խեցգետին Խեցգետինները՝ ի ծնե էմպատներ են: Այս նշանի բարի և բաց բնավորությունը թույլ է տալիս նրան շատ նրբորեն զգալ այլ մարդկանց էմոցիաներն ու տրամադրվածությունը: Շնորհիվ դրա, Խեցգետիններն,որպես օրենք, ունեն շատ խորաթափանց մարդու համբավ: Եվ դա զարմանալի չէ, նրանք իրոք բոլորին տեսնում են թե ներքուստ և թե արտաքնապես:Եթե դրան գումարենք նաև շատ զարգացած ինտուիցիան՝ կարելի է ստանալ «պայծառատեսության շնորհ» և առանց որևէ միստիկայի: Սակայն աստղաբանները գտնում են, որ ցանկության դեպքում Խեցգետինները կարող են զարգացնել այդ շնորհը մինչև շատ մեծ բարձունքներ:

Կույս Յուրահատուկ ունակությունների առումով Կույսին բաժին է հասել խելքն ու ոչ սովորական համառությունը: Այնտեղ, որտեղ այլ նշաններ վաղուց կհանձնվեին, Կույսը շարունակում է առաջ շարժվել,քայլ առ քայլ շարժվելով դեպի դրված նպատակներ: Հնարավոր է հենց այդ պատճառով էլ վերին ուժերը բարեդրացիական են տրամադրված նրա հանդեպ: Եթե Կույսը նպատակ դնի տիրապետել որևէ կախարդական ունակության՝ դա նրան կտրվի ոչ այդքան հեշտ, բայց վերջիվերջո համառությունը կհաղթի:

Կարիճ Բնության էներգետիկայի առումով ամենաուժեղ նշաններից մեկը: Կարիճները շատ լավ գիտեն սեփական ունակությունների մասին, բայց չեն սիրում դա գովազդել և խոսել այդ մասին:Շատ հաճախ հենց այդ պատճառով էլ նրանք չեն զարգացնում իրենց բնության կողմից տրված շնորհը: Բայց եթե այնուամենայնիվ Կարիճն որոշի, որ պետք է գնա այդ ուղղությամբ, նրան միշտ կուղեկցի հաջողությունը: Որոշ դեպքերում այս նշանի ներկայացուցիչները ունակ են «բացել» իրադարձության ընթացքը՝ իրականությունը «հարմարեցնելով» իրեն:

Ջրհոս Յուրահատուկ անձնավորություն, ով ի ծնե օժտված է ուժեղ կախարդական ունակություններով: Բայց միայն ամբողջ հարցը նրանում է, որ իրեն՝Ջրհոսին «այդ ամենը» հաճախ անհրաժեշտ չէ:Նա կարող է հսկայական հաջողությունների հասնել,եթե որոշի զարգացնել իր ներքին ունակությունները: Այդ դեպքում Ջրհոսը ունակ կլինի ազդել մարդկանց կարծիքների վրա և նույնիսկ արմատապես փոխել դրանք:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика