Երկվորյակներ: Չեն կարողանում միայնակ մնալ միշտ շփման կարիք ունեն, ընդ որում, երբեմն այնքան էլ կարևոր չէ՝ում հետ:Կարող է թվալ,թե մեծաքանակ մարդկանց հետ շփման արդյունքում Երկվորյակները պետք է կորցնեն վերջիններիս ճանաչելու կարողությունը,բայց կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն արագ հասկանում են՝ ում կարող են վստահել և ումից է հարկավոր հեռու մնալ:Երկվորյակները կարող են լավ հարաբերություններ հաստատել գրեթե բոլորի հետ, բայց ընկերներ համարում են շատ քչերին:
Խեցգետին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար ընտանիքը,ընկերներն ու մտերիմներն առաջին տեղում են:Նրանց համար չափազանց կարևոր է՝ովքեր են իրենց կողքին,այդ պատճառով ամենայն պատասխանատվությամբ են մոտենում մտերիմների ընտրության հարցին:Կարող են բավական երկար ժամանակ զննել նոր ծանոթներին,ստուգել նրանց,հետո միայն որոշել որ նրանք կարող են համալրել ընկերների նեղ շրջանակը:
Կույս: Հակված են վերլուծել ամեն ինչ:Կույսերը շփվող են նրանց կողքին միշտ շատ մարդիկ կան,ինչը չի խանգարում առաջնորդվել սթափ դատողությամբ սեփական սկզբունքներով Մարդկանց երկրորդ հնարավորություն են տալիս:Պարադոքսալ է,բայց սեփական անձի և մտքերի վրա մշտական կենտրոնացումն օգնում է ավելի լավ ճանաչել մարդկանց:
Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների ինտուիցիան բավական լավ է զարգացած:Սիրում են մտածել դատողություններ անել,վերլուծել:Այդ ամենը կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս լավ ճանաչել մարդկանց:Այդ պատճառով Այծեղջյուրների կողքին բացառապես այն մարդիկ են,ովքեր անհրաժեշտության դեպքում նրա հետ կնետվեն կրակի մեջ կամ ջուրը կցատկեն: