Սուտը հաճախ կոնֆլիկտների ու հակամարտության պատճառ է դառնում:Կենդանակերպի ամեն նշանի ներկայացուցիչ ունի բնավորության գծեր, որոնց շնորհիվ կարողանում է ստել:
Խոյ Այս նշանի տակ ծնված կանայք չեն կարողանում ստել և օգտագործում են տարբեր արդարացնող միջոցներ ճշմարտությունը չբացահայտելու համար:
Ցուլ Նրանք ընդունակ են ստելու ցանկալին ստանալու համար: Նրանք կարողանում են վստահություն ձեռք բերել և ստում են դիմացինին այնքան, որքան պահանջվում է ցանկալին ստանալը:
Երկվորյակներ Երկվորյակները ստում են օգուտի և բարեկեցության համար:Նրանց համար սուտը յուրահատուկ խաղ է, որտեղ կարողանում են ցուցաբերել իրենց խելացիությունը և դերասանական վարպետությունը:
Խեցգետին Նրանք հազվադեպ են ստում և ստում են այն ժամանակ, երբ ունեն փրկության կարիք: Նրանք ստում են որպեսզի չվիրավորեն դիմացինի զգացմունքները ու չնեղացնեն նրան:
Առյուծ Առյուծները ստելու վարպետ են:Նրանք կարող են այնպես ստել,որ դիմացինը այդ մասին չկասկածի Սիրում են այնպիսի պատմություններ հորինել որ ինտրիգ առաջացնեն մյուսների մոտ:
Կույս Սուտը այս նշանի ներկայացուցիչներին չի սազում:Նրանց սուտը հեշտ է հասկանալ քանի որ անվստահությունը և պատմածի անհամապատասխանությունը,մատնում են նրանց:Նրանք գերադասում են այլ մեթոդներով թաքցնել ճշմարտությունը քանի որ սուտը հակասում է իրենց սկզբունքներին:
Կշեռք Նրանք ստում են,որպեսզի իրենց ներքին աշխարհը հեռու պահեն միջամտություններից:Պատահում է այնպես,որ նրանք ստում են իրենք իրենց,որպեսզի կարողանան հավատալ,որ խնդիրները ժամանակի հետ կհարթվեն:
Կարիճ Նրանք ստում են խղճահարություն առաջացնելու համար:Նրանք ընդունակ են ծայրահեղ քայլերի դիմելու որպեսզի իրենց սուտը չբացահայտվի:
Աղեղնավոր Նրանք իրենց բնավորության պատճառով չեն կարող չստել,քանի որ չեն հանդուրժում մյուսների իրավացի լինելը:Նրանց սուտը աննկատ չի մնում սակայն նրանք բոլոր հնարավոր ձևերով փորձում են ստի թելը շարունակել:
Այծեղջյուր Նրանք ստում են այն ժամանակ, երբ ցանկանում են մյուսներին հավատացնել,որ իրենք անկախ են և բարեկեցիկ կյանքով են ապրում:Նրանք ձգտում են լինել լավագույնը ինչի հետևանքով չափազանցնում են սեփական առավելությունների առկայությունը:
Ջրհոս Նրանք հիմնականում չեն ստում:Նրանք չեն ասում ողջ ճշմարտությունը և թաքցնում են որոշ դետալներ: Նրանք հույսը միայն իրենց վրա են դնում, ինչի հետևանքով փակ ու ինքնամփոփ են դառնում:
Ձկներ Նրանց վառ երևակայության շնորհիվ սուտը նմանվում է նախապես մշակված գրքի կամ պատմության սցենարի:Նրանք փորձում են բոլորին համոզել,որ ճշմարտությունն են ասում,սակայն երբ նրանց չեն հավատում,նրանք անկեղծորեն վիրավորվում են: