Կարծում ենք այս բաղադրատոմսը ձեզ դուր կգա թխվածքաբլիթները ստացվում են անչափ ախորժելի ու փխրուն

Կարծում ենք, այս բաղադրատոմսը ձեզ նույնպես դուր կգա։ Թխվածքաբլիթները ստացվում են անչափ ախորժելի, բերանում հալվող ու փխրուն։ Թխվածքի համար պետք կգան միայն ամենահասարակ բաղադրիչները, իսկ թխվում է այն ընդամենը 15 րոպեում։

Պատրաստման եղանակ․

  • Խորը ափսեի մեջ լցնել փափկած կարագը, ձուն, շաքարավազը, վանիլինը և 1ճ․գ․ կաթ, նաև մի պտղունձ աղ։
  • Լավ խառնել սկզբում փայտե գդալով, իսկ հետո ձեռքի հարիչով։
  • Ստացվում է ոչ անթերի համասեռ զանգված, սակայն դա կանցնի, երբ ավելացնեք ալյուրը։
  • Մաղած ալյուրը ավելացնել մաս-մաս և դրա հետ միասին լցնել նաև փխրեցուցիչը։ Սկզբում խառնել գդալով, իսկ հետո հունցել ձեռքերով։ Ստացվում է էլաստիկ խմոր։
  • Եթե չեք շտապում, ցանկալի է խմորը 30 րոպե պահել սառնարանում։

Գրտնակել 8մմ հաստությամբ, կտրատել բանջարեղենի համար նախատեսված դանակով, որպեսզի գեղեցիկ եզրեր ստացվեն։ Թխվածքաբլիթները տեղափոխել յուղաթղթով ծածկված տապակի մեջ օգտագործելով փայտե գդալ, քանի որ խմորը շատ փափուկ է։ Դեղնուց քսել և պատառաքաղով նախշեր անել։ Թխել նախապես տաքացրած ջեռոցում մոտ 13-15 րոպե, 180 ջերմաստիճանի ներքո։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ մոտ 250
  • շաքարավազ՝ 100 գ
  • կարագ՝ 110գ
  • ձու՝ 1 հատ
  • կաթ՝ 1ճ․գ․
  • վանիլին՝ 8գ
  • փխրեցուցիչ՝ 1թ․գ․
  • աղ՝ մի պտղունձ

Բարի ախորժակ։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS