Կարդացեք թե որն է արյան մեջ խոլեստերինի մակարդակը կարգավորող լավագույն մթերքը

Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը բավական տարածված ու վտանգավոր խնդիր է և մասնագետները հորդորում են ոչ մի դեպքում անուշադրության չմատնել այս խնդիրը։ Խոլեստերինի չափազանց բարձր մակարդակը կարող է լուրջ բարդությունների պատճառ դառնալ, ուստի մասնագետները ներկայացրել են լավագույն մթերքն արյան մեջ այս տարրի մակարդակը նվազեցնելու համար։Գիտնականների խոսքով՝ այս մթերքի գործածության շնորհիվ նվազում է նաև վտանգավոր տրիգլիցերիդների մակարդակը։

Սաուդյան Արաբիայից և Եգիպտոսից մի խումբ գիտնականներ պարզել են, որ վարսակի սերմերից ստացված հյութահանուկի ընդունումը խիստ դրական ազդեցություն է ունենում լիպիդային փոխանակության գործընթացի վրա և բարելավում է այն։ Մասնագետները գիտափորձ են անցկացրել առնետների վրա, որոնք հիվանդ էին սննդակարգում ճարպոտ մթերքի առկայությամբ պայմանավորված հիպերլիպիդեմիայով,իսկ այս խանգարման դեպքում օրգանիզմում խոլեստերինի մակարդակն անոմալ բարձր է լինում։

Կենդանիների կերին այս օգտակար բաղադրիչն ավելացնելուց հետո նրանց առողջական վիճակը բարելավվել է,իսկ լյարդի աշխատանքը կարգավորվել։Այնուհետև գիտնականները հետազոտել են կրծողների արյունն ու հյուսվածքների նմուշներն ու պարզել, որ վարսակը դրական թերապևտիկ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։

Հետազոտությունների արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ այս մթերքը կարող է օգտագործվել արյան մեջ այս վտանգավոր բաղադրիչի մակարդակը նվազեցնելու համար։ Մասնագետները նշում են, որ բարձր յուղայնությամբ ուտեստները զգալի վնաս են հասցնում օրգանիզմին, քանի որ կարող են նպաստել տարատեսակ հիվանդությունների զարգացմանը, սակայն այս պարզ ու հասանելի բաղադրիչը կօգնի վերահսկողության տակ պահել այդ գործընթացը, գրում է actualnews.org կայքը։

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика