Կարդացեք այս Աղոթքը ամեն առավոտ օրը սկսելուց

Տեր իմ,Արժանացրու ինձ լինել Քո խաղաղության գործիքը

Որպեսզի սեր բերեմ այնտեղ, որտեղ ատելությունն է

Որպեսզի ներեմ, երբ վիրավորում են

Որպեսզի հաշտեցնեմ, երբ վիճում են

Որպեսզի ասեմ ճշմարտությունը մոլորության ժամին

Որպեսզի ամրապնդեմ հավատը, երբ կա կասկած

Որպեսզի հույս արթնացնեմ, երբ հուսահատությունն է տիրում

Որպեսզի լույս բերեմ այնտեղ, որտեղ մութ է

Որպեսզի ուրախություն բերեմ այնտեղ, որտեղ կա վիշտ

Տեր իմ, Արժանացրու,որ ոչ թե ինձ սփոփեն, այլ ես սփոփեմ

Ոչ թե ինչ հասկանան, այլ ես հասկանամ

Ոչ թե ինձ սիրեն, այլ ես սիրեմ

Քանզի ով տալիս է, նա ստանում է

Ով իրեն մոռանում է, նա ձեռք է բերում

Ով ներում է, նրան ներվում է

Ով մահանում է,արթնանում է հավիտենական կյանքում

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика