Առաջարկում ենք կաթնաշոռային կրեմով անչափ համեղ տորթի բաղադարտոմս։ Կաթնաշոռով պատրաստվող կրեմը քիչ յուղալի է, քան կարագով կամ խտացրած կաթով պատրաստվածը։ Այս տորթը հիանալի համ ունի, մեկ կտռորով հնարավոր չէ բավարարվել։
Բաղադրիչներ․
- 180 գ ալյուր
- 2 ճաշի գդալ մեղր
- 2 ձու
- 250 գ շաքարավազ
- 2/3, թեյի գդալ սոդա
- 2/3 թեյի գդալ փխրեցուցիչ
- 400 գ կաթնաշծոռ
- 2 ձվի դեղնուց
Վանիլին
Պատրաստման եղանակը Խմորը պատրաստվում է շատ հեշտ։Տարայի մեջ լցնել երկու ձուն և մեղրը։Ավելացնել սոդան,փխրեցուցիչը և շաքարավազը։Հարել հարիչով։Դնել ջրային գոլորշու վրա և խառնել մինչև խմորի ծավալը երկու անգամ մեծանա։ Վերցնել կրակից և թողնել սառչի,ավելացնել ալյուր,ստացվում է կպչուն խմոր։Խմորը 4 ժամով դնել սառնարանը։ Այնուհետև խմորը դուրս բերել սառնարանից, բաժանել 5 գնդի,գրտնակի օգնությամբ բացել։ Անհրաժեշտության դեպքում ալյուր ավելացնել։Շերտերը թխել 200 աստիճանի տակ 5 րոպե։Կրեմը պատրաստելու համար կաթնաշոռը,2 ձվի դեղնուցը վանիլինը հարել բլենդերի օգնությամբ,ավելացնել կարագը և դնել կրակին, տաքացնել մինչև պղպջակներ առաջանան,եփել 3 րոպե։Ստացվում է շիլայանման զանգված։Շերտերը պատել կրեմով և զարդարել փշրանքով, ըստ ցանկության նաև մրգերով, հատապտուղներով։
Աղբյուր