Ծնողական հզոր աղոթք Աստված պահապան բոլոր երեխաներին

Տեր Աստված,ինձ արժանացրիր ընտանիքի մայր լինել,երեխաներ պարգևեցիր,նրանց կյանք պարգևեցիր Քո անհուն սիրով:Հայր Աստված ես կանգնած եմ քո առաջ ծնողական ամենաբարի զգացումներով լեցուն, իմ երեխաների բարին կամենալով, բարեգութ Հայր,թող ամեն բան Քո բարի կամքով լինի

Օգնիր ինձ,որ երբեք չձանձրանամ երեխաներիս դաստիարակության գործում:Աղաչում եմ Քեզ պարուրիր նրանց Քո սիրով և թող որ նրանց միջոցով օրհնվի Քո սուրբ անունը, ինչպես երկնքում այնպես էլ երկրի վրա: Մի զրկիր նրանց հանապազորյա հացից և տուր նրանց այն ամենը ինչ որ անըհրաժեշտ է նրանցղ

Եվ խնդրում եմ ողորմած եղիր նրանց հանդեպ,եթե անգիտակցաբար մեղանչեն Քո առաջ քանի որ մարդ են մեղանչական բնույթով:Ներիր նրանց երիտասարդության մեղքերն ու հանցանքները Բարեհաճ եղիր նրանց աղոթքներին և հաջողություն տուր ուղիղ գործերում: Թող Քո հրեշտակը քայլի նրանց հետ և պահպանի նրանց ամեն դժբախտությունից և չար ճանապարհից

Բարերար Աստված,դարձրու ինձ իմ երեխաներով խնդացող մայր,նրանք թող իմ ուրախությունը լինեն իմ կյանքի բոլոր օրերում և լինեն հենարանն իմ ծերության:Քո ողորմածությամբ արժանացրու ինձ նրանց հետ ահեղ դատաստանի օրը կանգնել Քո առաջ, անարժան համարձակությամբ ասելու. «Ահա ես և իմ երեխաները, որոնց Դու տվեցիր ինձ»

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика