Խորհուրդ ենք տալիս կիրառել մեր առաջարկած հնարքը ամբողջ ձմռանը թարմ կանաչի ունենալու համր

Որպեսզի ամբողջ ձմռանն ունենաք թարմ կանաչի, խորհուրդ ենք տալիս կիրառել մեր առաջարկած հնարքը։ Վերցնել կանաչ սոխ, սամիթ և մաղադանոս, լվանալ, թափահարել ջուրը և չորացնել սրբիչի վրա։ Այժմ անհրաժեշտ են պլաստիկե շշեր (ցանկալի է վերցնել լայն վերևով շիշ)։

Կանաչ սոխը պիտի չորանա, որպեսզի ոչ մի կաթիլ ջուր չմնա։ Կտրատել այն և լցնել շշերի մեջ՝ ընթացքում թափահարելով, որ սոխը սեղմվի։ Փակել կափարիչներով և ուղարկել սառցարանը։

Նույն կերպ էլ վարվել սամիթի և մաղադանոսի հետ։ Նաև կարող եք օգտագործել զիպ փականով տոպրակ․ դրանց մեջ լցնել կանաչին, սեղմել, որ դուրս գա օդը, փակել և ուղարկել սառցարանը։

Եթե ունեք ժամանակ, կարող եք նաև չափաբաժնային տոպրակներ պատրաստել։ Այսինքն փոքր տոպրակների մեջ լցնել այնքան կանաչի, որքան օգտագործում եք ուտեստ պատրաստելիս։

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика