Խելացի կնոջ կանոնները

Միասին ապրած տարիները յուրաքանչյուր ընտանեկան զույգի վրա իրենց դրոշմն են թողնում։ Հաճախ կանայք, ինչպես նաև տղամարդիկ, ժամանակի ընթացքում սկսում են այլևս երես չտալ իրենց երկրորդ կեսին ավելորդ ուշադրությամբ։ Եվ իզուր։ «Խելացի կնոջ կանոնները» գրքի հեղինակներ Էլեն Ֆեյնն ու Շերի Շնայդերը խորհուրդ են տալիս ամուսիններին միշտ զգոն լինել։ Հատկապես ամուսնացած կանանց խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել մի քանի կարևոր պահերի վրա, որոնք այսօր ներկայացնում է EnterTrain-ը։

1. Թույլ տվեք նրան կարևոր որոշումներ կայացնել։ Եթե դուք մի բան եք նախընտրում, իսկ ձեր ամուսինը մեկ այլ բան, թույլ տվեք, որ նա ղեկը իր ձեռքը վերցնի, եթե հարցը ձեզ համար կենսական կարևորություն չունի։ Չէ որ ներդաշնակ հարաբերերությունները շատ ավելի կարևոր են։

2. Հետևեք ձեզ, բայց չափը մի անցեք։ Երբեք մի դադարեք հետևել ձեզ։ Իհարկե, պետք չէ ամեն օր հեռուտաաստղի տեսք ունենալ, պարզապես խնամված եղեք և թեթև ու բնական շպարվեք։

3. Թույլ տուր նրան ինքն իր հետ մնալ երբեմն։ Հաճախ տղամարդիկ սիրում են միայնակ մնալ։ Այդ պատճառվ պետք չէ նրանցից խլել առանձնանալու այդքան կարևոր հնարավորությունը։ Երբ ամուսինը հոգնած աշխատանքից տուն է գալիս, նրան հարցախեղդ մի արեք և կես ժամ թողեք, որ նա իրեն հավաքի, կամ սպասեք, մինչև նա ինքը կխոսի։

4. Աջակցեք ամուսնուն։ Նույնիսկ եթե նրա մոտ թեթև անախորժ վիճակ է, անպայման աջակցեք ամուսնուն։ Նա դա անպայման կգնահատի։ 5. Վատը մի խոսեք նրա հարազատների մասին։ Անգամ եթե նրա բարեկամները իսկական սատանաներ են, նա այդ մասին գիտի, պետք չէ, որ այդ մասին դուք նրան հիշեցնեք։

6. Թույլ տվեք, որ հարաբերություններում ռոմանտիկան չկորչի։ Անգամ ամուսնացած զույգերին պետք են ժամադրություններ։ Եվ կարևոր չէ, թե ինչ ձևաչափով կլինի ձեր ժամադրությունը՝ ռեստորան այցելելով, թե միասին ֆիլմ դիտելով։ Կարևորն այն է, որ ձեզ ոչ ոք չխանգարի։

7. Գրքեր կարդացեք ընտանիքում ներդաշնակ հարաբերությունների մասին։ Այս խորհուրդը կարող է անհեթեթ թվալ, բայց եթե դուք հոգեբանական գրականություն ուսումնասիրեք , ավելի լավ կսկսեք հասկանալ ձեր կողակցին։

8. Մի բողոքեք երեխաներից։ Իհարկե, երեխաների հարցերով կիսվել պետք է, բայց բոլոր մանրամասները, թե ինչպես է տղան ցեխոտվել, կամ աղջիկն ինչ ցածր գնահատական է ստացել, պատմել պետք չէ։ Ժամանակի ընթացքում նա կսկսի տածել, որ դուք վատ մայր եք։

9. Վատը մի խոսեք նրա մեջքի հետևում։ Նախքան կբողոքեք վատ ամուսնուց ձեր ընկերուհուն կամ մորը, փորձեք այդ ամենը հենց ամուսնու հետ քննարկել։ Վստահ եղեք, որ ժամանակին խնդիրների պատճառները պարզելու դեպքում վեճերից կարելի կլինի խուսափել։

10. Խորհուրդ մի հարցրեք միայնակ ընկերուհիներից։ Սովորաբար չամուսնացած աղջիկները չեն պատկերացնում ընտանեկան կյանքի նրբությունները և ձեր թեթև վեճը նրանց համար մեծ խնդիր կարող է թվալ և ձեզ էլ համապատասխանաբար սխալ խորհուրդներ կտան։

11. Տան ջերմության պահպանողը եղեք։ Տղամարդիկ տարօրինակ կերպարներ են, նրանց ավտոտնակում կարող է իսկական քաոս տիրել, բայց տանը նրանք մաքրություն և կարգ ու կանոն են սիրում։ 12. Մի վիճեք ամուսնու հետ ուրիշների ներկայությամբ։ Դա հատկապես վերաբերում է երեխաների ներկայությամբ հարաբերություններ պարզելուն։ Հիշեք, որ ամուսինների խնդիրները միայն նրանց երկուսին պետք է վերաբերեն։

13. Նրա համար ինչ-որ մի համեղ բան պատրաստեք։ Տղամարդիկ գնահատում են, երբ ուտելիքը սիրով է պատրաստված լինում։ Նույնիսկ եթե դուք այնքան էլ հմուտ խոհարար չեք, պատրաստեք սիրով և ամեն բան կստացվի ձեզ մոտ։ 14. Համակերպվեք այն բաների հետ, որոնք քեզ չեն վերաբերում։ Տղամարդուց նրա կյանքի ճանապարհին հանդիպած իրադարձությունների մանրամասնություններ մի պահանջեք։ Թույլ տվեք, որ նա փոքրիկ գաղտնիքների իրավունք ունենա, չէ որ դուք ինքներդ էլ դրանցից ունեք։

15. Հարաբերություններ պարզելիս ձայնը մի բարձրացրեք։ Տղամարդու համար ավելի մեծ նշանակություն ունի ոչ թե այն ինֆորմացիան, որը կինն ուզում է նրան հասցնել, այլ այն, թե ինչ տոնով է նա դա անում։ Այնպես որ հարաբերություններ պարզելիս մոռացեք բղավելու մասին։ Ամեն բան հանգիստ տոնով բացատրեք։ Այդ դեպքում ձեր խոսքն ավելի շուտ տեղ կհասնի։

16. Հաճախ նրան համբուրեք։ Միասին երկար տարիներ ապրող ամուսնական զույգերը հաճախ դադարում են համբուրել միմյանց։ Իսկ դա այնքան կարևոր է։ Օրական գոնե մեկ անգամ համբուրեք ձեր ամուսնուն, դա սիրո այնքան սրտառուչ դրսևորում է։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS