Լոլիկն այն բանջարեղեններից է որն առավել օգտակար է մզված վիճակում։ Դրա թարմ հյութը հարուստ է ակտիվ տարրերով ուստի առողջությունը պահպանելու համար հարկավոր է ամեն օր մի բաժակ լոլիկի հյութ ըմպել: Լոլիկի հյութը հարուստ է A,B6 և C վիտամիններով որոնք բարելավում են տեսողությունը ոսկրերի ու ատամների վիճակը:
Բացի այդ՝այն նվազեցնում է խոլեստերինի քանակը օրգանիզմը մաքրում տոքսիններից կանխում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացումը բարելավում մարսողությունն ու կարգավորում աղիների աշխատանքը:
Սակայն լոլիկի հյութի ամենակարևոր հատկություններից մեկն այն է որ այն զգալի նվազեցնում է օրգանիզմում քաղցկեղի առաջացմանը նպաստող ազատ ռադիկալների քանակը։ Բացի այդ՝ճզմած լոլիկը կարելի է որպես դեմքի դիմակ օգտագործել,որը վերացնում է կորյակները անհարթություններն ու նեղացնում լայնացած ծակոտիները։